2020 թվականի ապրիլի 15-ին ԱԱԾ-ի և վերջինիս հղված տեղեկատվական աղբյուրներից ինչպես ողջ հանրությունը, այնպես և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը տեղյակ դարձավ, որ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործի շրջանակներում 2020 թվականի ապրիլի 13-ին մեղադրանք է առաջադրվել Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերշ. Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին:
Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի (FIGC) նախագահ Գաբրիելա Գրավինան համոզված է, որ կորոնավիրուսի պատճառով դադարեցված Ա սերիան պետք է շարունակվի, և բոլոր խաղերը պետք է կայանան։
2020թ. ապրիլի 23-ին` ժամը 14:00-ին, Բարձրագույն դատական խորհրդում կքննվի ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը:
Ուղևորը հայտնել է, որ փայտանյութը հավաքել է Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Ակներ գյուղի՝ իր կողմից սպասարկվող անտառից:
«Ամենամեծ խնդիրն ամբողջ աշխարհում կրթության հարցն է. գիտակցել սեփական պատասխանատվությունը քո կյանքի հանդեպ, այն տան հանդեպ, որտեղ ապրում ես, երկրագնդի հանդեպ։ Սա մի քիչ բարդ է, աշխարհայացքի խնդիր է՝ դու քեզ գիտակցում ես քո երկրի, քո ճակատագրի, մոլորակի տե՞րը, թե՞ դու քեզ ընկալում ես՝ որպես տնվոր։ Ամենամեծ խնդիրն այստեղ է։ Վերջիվերջո, ամեն մեկի գլխին մի ոստիկան չես կանգնեցնի և ֆինանսական ձևով էլ չես շահագրգռի՝ տանը մնալ»:
«Հայրենիք» զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանը շնորհավորել է «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանին Արցախի Հանրապետության նախագահ ընտրվելու կապակցությամբ:
Սերժ Սարգսյանը դեռևս ԱԺ-ում է. ՈՒՂԻՂ
«Մեկ անգամ չէ, որ ներկայացրել ենք գրավոր դիմում ՌԴ դեսպանություն: Մեզ ամեն անգամ ասում են, որ իբրև թե ՌԴ բոլոր սահմանները փակ են: Սրա հետ մեկտեղ՝ նրանք չեն կարողանում կազմակերպել Վրաստանի տարածքով մեր մուտքը դեպի Ռուսաստան»։
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և արգենտինական «Ուրական»-ի ֆուտբոլիստ Նորբերտո Բրիասկո-Բալեկյանը հաստատել է լուրերն այն մասին, որ «Միլան»-ից կապվել են իր հետ:
ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն, գնդապետ Էդուարդ Մարտիրոսյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ոստիկանության պետ, գնդապետ Արման Սարգսյանին՝ Ոստիկանության աշխատողի օրվա կապակցությամբ:
«Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի համահեղինակ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանն այսօր խորհրդարանում ներկայացրեց, թե ինչ փոփոխություններ են առաջարկում։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությանն ուղղվող ֆինանսավորումը դադարեցնելու մասին ԱՄՆ որոշումը բացասական ազդեցություն կթողնի Աֆրիկայի տարածաշրջանում պոլիոմիելիտի դեմ պայքարի ծրագրերի վրա:
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին՝ վերահաստատելով Հայաստանի հանձնառությունը միանալու համաշխարհային զինադադարի կոչին:
Մոսկվայում մահացել է Առաջին ալիքի օպերատոր 30-ամյա Հրաչյա Սաղաթելյանը, ով վարակված էր կորոնավիրուսով:
Կորոնավիրուսը համակարգային հարվածներ է հասցրել ոչ միայն մարդկությանը, այլ նաև պետական ինստիտուտներին ու հատկապես տնտեսություններին։
168.am-ի հետ զրույցում ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար, Արցախի ոստիկանապետ Լևոն Մնացականյանն ասաց, որ Ապրիլյան ռազմական իրադարձությունները քննող ՀՀ ԱԺ հանձնաժողովից իրեն այս պահի դրությամբ չեն հրավիրել:
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի՝ նոր կորոնավիրուսով վարակված 2 աշխատակիցների վիճակը լավ է, հիվանդության ընթացքը թեթև է անցել. ասուլիսի ժամանակ ասաց Տեղեկատվության ազատության պատասխանատու Լիանա Եղիազարյանը:
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը մշտադիտարկում է իրականացրել 487 կազմակերպությունում և դրանց մասնաճյուղերում. ասուլիսի ժամանակ ասաց ԱԱՏՄ՝ առողջության պահպանման և անվտանգության ապահովման վարչության պետ Աշոտ Հարությունյանը:
«Երեկ ԿԳՄՍՆ-ն հրաման է ուղարկել դպրոցներ, որով ասվում է, որ 2019-2020 ուս. տարվա երկրորդ կիսամյակի ողջ մատյանի թվանշանները պետք է անցկացվեն էլեկտրոնային մատյանների մեջ, և այն պետք է լինի մինչև ապրիլի 20-ը։ Սա բավականին լուրջ խուճապ է առաջացրել ամբողջ կրթական համակարգում, և բոլոր դպրոցների տնօրենները, ուսուցիչները բարձրաձայնում են այս մասին, որ իրապես հնարավոր չէ։
Հայաստանում 50 միլիարդ դրամի վարկ հետաձգվել է, և Կենտրոնական բանկը, որ մինչև ՀՀ-ում կորոնովիրուսի համաճարակն էր բանկերին տեղեկացրել, որ բավարարելու է բանկերի իրացվելիության խնդիրը, տված խոստումը կատարել է, սակայն, եթե կորոնավիրուսով պայմանավորված այս ճգնաժամը երկարեց կամ մտավ երկրորդ փուլ, ապա սպառողական վարկերը կարող են խնդիր դառնալ:
Թուրինի «Յուվենտուս»-ը և արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալան ընդհանուր հայտարարի են եկել նոր պայմանագրի շուրջ:
Aysor.am-ի տեղեկություններով՝ 2016թ. ապրիլին տեղի ունեցած ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստի սկզբում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հանդես է եկել ներածական խոսքով։ Նա առաջարկել է այն կցել նիստի պաշտոնական արձանագրությանը։
Ազգային ժողովում վաղը տեղի կունենա ԿԲ նախագահի ընտրության փակ քվեարկություն։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ «Իմ քայլ»-ը խմբակցությունը ԿԲ նախագահի թեկնածու է առաջադրել Մարտին Գալստյանին։
Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն այսօր Կենտրոնական բանկի նախագահի թեկնածու Մարտին Գալստյանից հետաքրքրվեց, թե ինչ է լինելու այն 560 հազար սպառողական վարկերի ճակատագիրը, որովհետև խնդիր է, թե դրանք վերցրած քաղաքացիներն ինչպես են կարողանալու դա մարել տնտեսական այս ճգնաժամային իրավիճակում:
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում անդրադարձել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի՝ աշխարհի բոլոր անկյուններում անհապաղ և համընդհանուր հրադադարի կոչին։
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը շարունակում է աշխատել հատուկ ռեժիմով և իրականացնել մեր պետության համար ռազմավարական նշանակություն ունեցող գյուղատնտեսական վարկերի տրամադրումը:
Հայաստանում վերջին 16 տարիներին որևէ բանկ չի սնանկացել, սակայն հարց է առաջանում՝ արդյո՞ք մեր բոլոր ֆինանսական կազմակերպություններն են կայուն բանկային ոլորտում, և արդյո՞ք բոլոր խաղացողներն ունեն միջազգային չափանիշերին համապատասխանություն:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն Ազգային ժողովում է. նա մասնակցում է Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստին: 2 ժամ տևած նիստից հետո աշխատանքները ընդմիջվել են, որի ընթացքում, ըստ մեզ հասած տեղեկությունների, Սերժ Սարգսյանին սուրճ են հյուրասիրել։
Ապրիլի 16-ին, ժամը 00:00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել՝ ցած նետվելով Երևանի Հաղթանակի կամրջից:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ոչ պաշտոնական հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության ընտրված նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։