Բաժիններ՝

Արմեն Սարգսյանը ոչ պաշտոնական հանդիպում է ունեցել Արցախի ընտրված նախագահ Արայիկ Հարությունյանի հետ

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ոչ պաշտոնական հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության ընտրված նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։

Նախագահ Սարգսյանը ևս մեկ անգամ շնորհավորել է Արայիկ Հարությունյանին՝ Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ: Հայաստանի նախագահը հաջողություններ է մաղթել

Արցախի նորընտիր նախագահին և վստահություն հայտնել, որ նա իր ողջ ուժն ու եռանդը կշարունակի ծառայեցնել Արցախի անվտանգության ու զարգացման ապահովմանը:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Արցախի Հանրապետության զարգացմանն ուղղված ծրագրերին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս