Կառավարությունն այսօր 90 միլիոն դրամ դրամաշնորհ հատկացրեց Ինժեներական ասոցիացիային՝ թոքերի արհեստական շնչառական ապարատների նախագծման, լաբորատոր փորձարկման 5 նմուշի մշակման համար:
Սերժ Սարգսյանն ԱԺ-ում է. նա մասնակցում է ապրիլյան քննիչ հանձնաժողովի նիստին. ՈՒՂԻՂ
Դուք ստանձնում ենք նախագահի պաշտոնը բարդ փուլում, երբ պահանջվելու է մեծ ջանք ու կամք՝ խնդիրները հաղթահարելու համար։ Ի պաշտոնե կոչված եք կյանքի կոչել ծրագրեր, որոնք կամրապնդեն Արցախի պետականությունը և կբարձրացնեն արցախցու բարեկեցությունը մակարդակը։
Կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանը երեկ մի քանի ժամ հատկացրել է սոցիալական ցանցի միջոցով իրեն ուղղված նամակները կարդալու համար և արձանագրել է, որ կառավարության ընդունած միջոցառումների փաթեթներից օգտվելու հարցում քաղաքացիներն ունեն դժվարություններ, քանի որ չի տրամադրվում անհրաժեշտ չափով տեղեկատվություն:
Ժողովրդի լեգիտիմ իրավունքն է մեզ քշել և ետ բերել Գագիկ Խաչատրյանին ու Սերժ Սարգսյանին
Ճապոնիայի կառավարությունը որոշել է ընդլայնել արտակարգ դրության ռեժիմի տարածքը ամբողջ երկրով:
Կառավարությունը ապրիլի 16-ի նիստում փոփոխություններ կատարեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքները չեզոքացնելու համար ընդունված 8-րդ և 9-րդ միջոցառումների փաթեթներում՝ ընդլայնելով շահառուների քանակը:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանն այսօր Կենտրոնական բանկի նախագահի թեկնածու Մարտին Գալստյանից հետաքրքրվեց, թե որտեղի՞ց այն անձնական մոտիվացիան, որը նրան դրդել է բավականին կարճ ժամանակահատվածում ներքին վստահություն գտնել և ստանձնել ԿԲ նախագահի կարևոր պաշտոնը:
Արցախում հեռավար ուսուցման կազմակերպումը դյուրացնելու և խթանելու նպատակով «Հայաստան» համահայկական հիմնադրամն ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարությանն է տրամադրել 13 պլանշետ և 4 համակարգիչ:
Ապրիլի 16-ին, ժամը 12:22-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացի է ընկել Գեղարքունիքի մարզի Արգիճի գետը:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Ոատիկանության օրվա առթիվ ոստիկանության մի խումբ ծառայողների պարգևատրելու հրամանագիր է ստորագրել։
Կառավարությունը ապրիլի 16-ի նիստում հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքները չեզոքացնելու 13-րդ միջոցառման փաթեթը: Այս փաթեթով աջակցություն կտրամադրվի 2020 թվականի ապրիլ ամսվա դրությամբ ընտանեկան և սոցիալական նպաստ ունեցող ընտանիքներին՝ ստացած նպաստի չափի 50 տոկոսի չափով, որից 70 տոկոսը ընտանիքին կտրամադրվի ապրիլ ամսվա նպաստի հետ միասին, իսկ 30-ը տոկոսը կփոխանցվի՝ որպես բաժանորդի սպառած էլեկտրաէներգիայի վճար:
Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի հրամանով մարտի 23-ից Փրկարար ծառայության ստորաբաժանումները ՀՀ մարզերում և Երևանում իրականացնում են ամենօրյա ախտահանման կանխարգելիչ միջոցառումներ։
«Պաշտոնը ստանձնելուց հետո արդյո՞ք ձեր նախկին աշխատանքային փորձը և հարաբերությունները գործընկերների հետ չեն խոչընդոտելու, որպեսզի բացահայտեք ԿԲ-ում եղած չարաշահումները»,- խորհրդարանում ԿԲ նախագահի «Իմ քայլը» խմբակցության առաջադրած թեկնածու Մարտին Գալստյանից հետաքրքրվեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Կառավարության նիստի ժամանակ որոշ մանրամասներ ներկայացրեց օրերս Արարատի մարզի Նորաշեն համայնքում տեղի ունեցած դեպքի վերաբերյալ:
«Մի անհիմն, շինծու մեղադրանք է առաջադրվել: Իմ պաշտպանյալն իրեն մեղավոր չի ճանաչել և տվել է բազմակողմանի ցուցմունք՝ հերքելով այն ամբաստանությունները, որոնք կան»,- 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով երեկ ԱԱԾ-ում Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հարցաքննությանը՝ շեշտեց նրա շահերի պաշտպան Հովիկ Արսենյանը:
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագահ Էդմոն Մարուքյանը ԿԲ նախագահի «Իմ քայլը» խմբակցության առաջադրած թեկնածու Մարտին Գալստյանին հարց ուղղեց՝ կապված բանկային գաղտնիքի հետ։
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածության ցուցանիշը վերջին մեկ օրում ավելացել է 3 հազար 448-ով՝ ընդհանուր թիվը կազմելով 27 հազար 938:
Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի տնտեսական մրցակցության պաշտպանության բաժնի կողմից վերլուծվել է մարտի 19-ից ապրիլի 13 ընկած ժամանակահատվածում ՀՀ և ԱՀ մանրածախ առևտրի ոլորտում իրացվող մի շարք ապրանքների գների դինամիկան:
ՀՀ դատախազության և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ոստիկանության ծառայողի օրվա առթիվ, որը մասնագիտական տոն լինելուց առաջ նախ համակարգի կայացվածության և մեր պետականության ամրապնդման, ներքին անվտանգության ակունքներում վերջինիս կանգնած լինելու խոսուն վկայությունն է:
Ապրիլի 20-ից սկսած աշխատելու է տեքստիլ արտադրություն, և բոլոր արտադրամասերում ներկա է լինելու պետության ներկայացուցիչը, որը հետևելու է, որ պահպանվեն անհրաժեշտ միջոցառումները: Այսօր Կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ պետությունն իր մասով պատասխանատվություն է վերցնում, սակայն պատասխանատվություն պետք է կրեն նաև գործատուները:
ԱՄՆ-ում 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 2569 մարդ: «Deutsche Welle»-ն տեղեկացնում է, որ մահացության ընդհանուր ցուցանիշը 28.000-ից ավելին է:
Մարտի 31-ից ոստիկանության Արմավիրի բաժնի կողմից, որպես անհետ կորած, որոնվում էր 77-ամյա Աշոտ Բարեղամյանը։
«Այն մանդատը, որը մենք ունենք, որը վերաբերում է գների և ֆինանսական համակարգի կայունությանը, իրար և՛ փոխլրացնող են, և՛ ինչ-որ առումով իրար հետ բախման մեջ են, ուստի այդտեղ կա կոորդինացիայի խնդիր։
Ապրիլի 16-ին Հայաստանում նշվում է Ոստիկանության օրը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Կառավարության նիստի մեկնարկին շնորհավորեց ոստիկանապետ Արմեն Սարգսյանին և ոստիկանության ողջ անձնակազմին:
Սիրելի՛ ոստիկաններ: Օրացույցին ապրիլի տասնվեցն է՝ օր, երբ մեզանից յուրաքանչյուրը լցվում է հպարտությամբ, ստանում շնորհավորանքներ, արժևորում իր անցած ուղին, վերհիշում ծառայության դժվարությունները, մտաբերում կորուստներն ու հպարտանում ձեռքբերումներով:
ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարներն ապրիլի 15-ին անցկացրել են տեսակոնֆերանս՝ քննարկելով կորոնավիրուսի դեմ պայքարում փոխգործակցության հնարավորությունները:
Նոր տիպի կորոնավիրուսից Հայաստանում ապրիլի 15-ին արձանագրվել է մահվան 1 դեպք․ մահացել է 73-ամյա տղամարդ։
Ապրիլի 16-ին, ժամը 00:31-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Փոքր Մասրիկ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ կան տուժածներ:
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ այս պահին բուժհիմնարկներում և նախատեսված մեկուսարաններում մեկուսացված քաղաքացիների ընդհանուր թիվը 10 է, վարակի հաստատման նոր դեպքեր չեն արձանագրվել: