Կենսաթոշակային ֆոնդերին վճարվող գումարը դադարեցնել կամ սառեցնել թույլ տալ չի կարելի. ԿԲ նախագահի թեկնածու

Հայաստանում 50 միլիարդ դրամի վարկ հետաձգվել է, և Կենտրոնական բանկը, որ մինչև ՀՀ-ում կորոնովիրուսի համաճարակն էր բանկերին տեղեկացրել, որ  բավարարելու է բանկերի  իրացվելիության խնդիրը, տված խոստումը կատարել է, սակայն, եթե կորոնավիրուսով  պայմանավորված այս ճգնաժամը երկարեց կամ մտավ երկրորդ փուլ, ապա սպառողական վարկերը կարող են խնդիր դառնալ:

Այսօր Ազգային ժողովում ասաց  Կենտրոնական բանկի նախագահի թեկնածու Մարտին Գալստյանը:

Ինչ վերաբերում է հարցին՝ արդյո՞ք պետք է կենսաթոշակային ֆոնդերին վճարվող գումարը դադարեցնել կամ սառեցնել, ապա,  ըստ Գալստյանի, դա որևէ կերպ չի կարելի թույլ տալ, քանի որ այդ գումարն օգտագործվելու է հետագայում:

«Այդ միջոցները, որոնք կուտակվում են, մեր ապագա աճի համար են օգտագործվելու, և եթե լինեն երկարաժամկետ կայուն նախագծեր, ապա Կառավարությունը կարող է թողարկել պարտատոմսեր, իսկ այդ ֆոնդերը, դրանք ձեռք բերելով, անուղղակիորեն կֆինանսավորեն այդ նախագծերը»,- պարզաբանեց  Գալստյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930