Բաժիններ՝

«Վարկ վերցնողի ամսական մարումները չպետք է գերազանցեն ամսվա եկամուտների 50 տոկոսը». Վարազդատ Կարապետյան

«Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի համահեղինակ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանն այսօր խորհրդարանում ներկայացրեց, թե ինչ փոփոխություններ են առաջարկում։

«Մեր նպատակը ձեռագիր գրելն է, որպեսզի մարդը հստակ հասկանա՝ ինչ տոկոսադրույքի մասին է խոսքը, և այդ 0 տոկոս վարկերին մարդիկ չխաբվեն։ Եվ երկրորդ՝ ԿԲ կանոնակարգմամբ, որի վրա համատեղ աշխատել ենք, ցանկացած մարդ, որ գնում է բանկ՝ վարկ վերցնելու, պետք է այդ մարդու եկամուտները հաշվառվեն, և բոլոր վարկային պարտավորությունների գծով՝ ներառյալ այդ վերցվող վարկի պարտավորության գծով, ամսական մարումները չպետք է գերազանցեն ամսվա եկամուտների 50 տոկոսը։ Սա ամենակարևոր կարգավորումն է՝ մարդկանց ներկա վարկային թակարդների դուրս հանելու հետ կապված»,- ասաց պատգամավորը։

Նա նաև նշեց, որ 6 ամիս ԿԲ-ի և տարբեր գործընկերների հետ քննարկվել է  նախագիծը. «Մենք շրջառությունից ժամանակավորապես հանել ենք գովազդի բաղադրիչը և առևտրի կետերում սպառողական վարկերի տրամադրման բաղադրիչը»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս