
«Ա Սերիայի խաղերը պետք է անցկացվեն մինչև վերջ։ Ես չեմ հանձնվի»․ FIGC-ի նախագահ

Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի (FIGC) նախագահ Գաբրիելա Գրավինան համոզված է, որ կորոնավիրուսի պատճառով դադարեցված Ա սերիան պետք է շարունակվի, և բոլոր խաղերը պետք է կայանան։
«Ես հարգում եմ գիտությունը, բայց չեմ հրաժարվի առաջնությունից: Ես չեմ հանձնվի։ Երբ Իտալիան վերադառնա նորմալ կյանք, երբ պայմաններ ստեղծվեն այլ ոլորտներում գործունեության վերսկսման համար, ֆուտբոլը նույնպես կվերադառնա:
Կրկնում եմ մեկ անգամ և ընդմիշտ. առաջնությունը պետք է անցկացվի, ժամանակ կա: Կառավարությունը, լիգան, FIGC-ը, բժիշկները՝ բոլորս միասին որոշում կկայացնենք:
Մրցաշրջանի վերսկսումից կօգտվի մեր ամբողջ համակարգը»,- ասել է Գրավինան:
Սիրարփի Աղաբաբյան