ՀԴՄ-ների հարցը կլուծենք, եթե ամբողջությամբ անցնենք անկանխիկ վճարումների. Արմեն Փամբուխչյան
Հայաստանում վերջին 16 տարիներին որևէ բանկ չի սնանկացել, սակայն հարց է առաջանում՝ արդյո՞ք մեր բոլոր ֆինանսական կազմակերպություններն են կայուն բանկային ոլորտում, և արդյո՞ք բոլոր խաղացողներն ունեն միջազգային չափանիշերին համապատասխանություն:
Այսօր Ազգային ժողովում Կենտրոնական բանկի նախագահի թեկնածու Մարտին Գալստյանի հարցի քննարկման ժամանակ հարց հնչեցրեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանը՝ հավելելով նաև, թե ԿԲ նախագահի թեկնածուն ինչ քայլերի հաջորդականություն է դիտարկում երկրում արտահանման և ներմուծման խթանման ուղղությամբ, և ինչ պետք է անել, որպեսզի միջազգային խոշոր վականիշեր ունեցող բանկերը հասանելիություն ունենան նաև Հայաստանում:
Պատգամավորի բարձրաձայնած հաջորդ խնդիրը վերաբերում էր կանխիկ և անկանխիկ շրջանառության ծավալներին:
Ըստ Փամբուխչյանի՝ եթե Հայաստանն անցնի անկանխիկ վճարումների՝ ամբողջությամբ կկարողանա լուծել ՀԴՄ-ների հարցը:
Մանրամասերը՝ տեսանյութում