ՊԲ-ում շարունակվում է անձնակազմին սննդով ապահովելու նոր տարբերակի ներդրման գործընթացը: Նման հերթական ճաշարանների բացման արարողությունը ՊԲ կենտրոնական ենթակայությամբ գործող մի շարք զորամասերում տեղի է ունեցել ապրիլի 17-ին:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 2 միլիոն 200 հազար 377-ի:
Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կան հաղթանակ կերտողներ ու կան հաղթանակի մակաբույծներ… Այսօր Ալեն Սիմոնյանը իր հարցազրույցում նշել է, որ 2016 թվականի ապրիլին հայ ժողովրդի տարածը «հաղթանակ անվանել չի կարելի» եւ խոսել 100-ից ավելի զոհերի մասին։ Ուշադրություն դարձրեք՝ օրհներգ փոխող, կաթողիկոս փոխող երեսփոխանը հիմա էլ որոշել է Ապրիլյան հաղթանակը փոխի։
«Սիրիայից Հայաստան տեղափոխված և հաստատված մեր հայրենակիցների մոտ 85 տոկոսը վարձով է բնակվում, և դա իրենց եկամտի վրա մեծ բեռ է»,- մամլո ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։
ՀՀ ՏԿԵՆ Ճանապարհային դեպարտամենտը տեղեկացնում է, որ Աշտարակ-Եղվարդ (Հ-6, Հ-2 Եղվարդի տրանսպորտային հանգույց Մ-1) հանրապետական նշանակության ավտոճանապարհին իրականացվելու են հիմանանորոգման աշխատանքներ:
Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով դատական նիստը տեղի կունենա մայիսի 8-ին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը:
Սրանք ՀՀ ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի վերջին խոսքերն էին, որոնք խտացված ներկայացնում էին ՄԵԾ ՀԱՅԻ պետականամետ տեսակը, մարդկային բնույթը, քաղաքական նկարագիրը։
«Ապրիլի 3-ից նոր կորոնավիրուսով վարակման հաստատված դեպք Սյունիքում չենք ունեցել, այս պահին դրությամբ էլ չունենք»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Բաբայանը:
Ապրիլի 17-ի առավոտյան ոստիկանության ճամբարակի բաժին ահազանգ ստացվեց, որ Շորժա տանող ճանապարհին մեքենայի մեջ տղամարդու դի կա՝ հրազենային վնասվածքով։
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ նախօրեին թեստավորված 11 քաղաքացու փորձանմուշի արդյունքներից 10-ն արդեն ստացվել է, ըստ որի 9 քաղաքացու մոտ կորոնավիրուսի վարակ չի հաստատվել:
ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի կողմից կարգադրագիր է տրվել «Ռիխտեր-լամբրոն» հ/ձ ՍՊ ընկերությանը՝ դեղի շրջանառությունը դադարեցնելու եւ շրջանառությունից հանելու (հետկանչի) մասին։
Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի նկատմամբ կալանք չի կիրառվի։
Հայտնում ենք, որ որոշ ԶԼՄ-ներում տարածված լուրը, իբրև ՀՀ երրորդ Նախագահ Սերժ Սարգսյանի դեմ նոր քրեական գործ է հարուցվել, բացարձակ ապատեղեկատվություն է:
Դեպքի առթիվ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասով:
Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակության օրը՝ ապրիլի 24-ին, ժամը 10։30-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բոլոր տաճարներում դռնփակ կմատուցվի Սուրբ Պատարագ, որի ավարտին կկատարվի Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ:
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Գյումրի քաղաքի «Հայուհու» հրապարակում ծառայություն իրականացնող երկու ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի հանգամանքները, Շիրակի մարզի բնակչին մեղադրանք է առաջադրվել:
Իրանում կորոնավիրուսի ապրիլի 17-ի վիճակագրական տվյալների համաձայն նախորդ օրվա համեմատ վարակակիրների թիվն ավելացել է 1 499-ով, և ընդհանուր թիվը դարձել է 79 հազար 494:
Գերմանիայի առողջապահության նախարար Յենս Շպանը, ամփոփելով կորոնավիրուսի հետ կապված կարանտինի միջոցառումները, առանձնացրել է դրական արդյունքները:
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ապրիլի 17-ին, ժամը 09:29-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարալանջի փողոցի 9-րդ շենքի հարակից ավտոտնակների մոտակայքում ական է նկատվե
Ազգային արժեքները նոր իրականության մեջ. ՈՒՂԻՂ
Արտակարգ դրություն հայտարարելուց մի քանի օր անց Մարդու իրավունքների պաշտպանին է դիմել Հայաստանի մարզերից մեկի բնակիչ, ՀՀ քաղաքացի Ռուսաստանի Դաշնությունում բնակվող ընտանիքի հետ վերամիավորվելու հարցով։
Արմեն Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արդեն 7-րդ կանխատեսումը, այս անգամ ապրիլի 16 տվյալներով տալիս է համարյա նույն արդյունքը՝ պանդեմիան Հայաստանում կվերջանա մինչև ապրիլի վերջը, մահացածների կանխատեսվող քանակը՝ 34, մահածության գործակիցը՝ 2,28%:
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանն ու Հակոբ Սիմիդյանը ներկայացրել են օրենսդրական նախաձեռնություն «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին, որով առաջարկվում է վերջին մեկ տարվա ընթացքում ՀՀ-ից բացակայող ՀՀ քաղաքացիներին տալ հնարավորություն վերադառնալու Հայաստան՝ իրենց հետ ներկրելով մինչև 5000 եվրո արժողությամբ անձնական իրեր՝ բացառությամբ տրանսպորտային միջոցի:
«Մեծ ցավով ընթերցեցինք Հայ Առաքելական Եկեղեցու, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Վեհափառ Հայրապետի հասցեին այս օրերին մամուլում տեղ գտած անպատկառ արտահայտություններով համեմված հոդվածները։
Ապրիլի 17-ի ցերեկը, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 19-ին շրջանների զգալի մասում, 20-22-ը՝ կեսօրից հետո, հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը չի կարող հրապարակային ասել, թե ապրիլյան քննիչ հանձնաժողովում ինչ հարցեր են հնչել՝ ուղղված Սերժ Սարգսյանին, քանի որ նիստը փակ է անցել, և այն, ինչ տեղի է ունեցել այնտեղ, գաղտնիք է:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անհրաժեշտ է համարում հաջորդ շաբաթվանից դպրոցներում ուսումնական գործընթացի վերսկսումը:
Մայրաքաղաքում շարունակվում են հակահամաճարակային կանխարգելիչ միջոցառումները:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ փոստային կապի ազգային օպերատոր «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության կառավարման և զարգացման հայեցակարգի շուրջ։
Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված, «Երևան իմ սեր» հիմնադրամը սոցիալական աջակցության ծրագիր է իրականացնում Երևանում և Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի, Մովսես, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր համայնքներում: