![](/banners/BeFunky-design.jpg)
Քաղաքացին փորձում է ինքնասպան լինել՝ ցած նետվելով Երևանի Հաղթանակի կամրջից
![](https://168.am/wp-content/uploads/2020/04/59009_b.jpg)
Ապրիլի 16-ին, ժամը 00:00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել՝ ցած նետվելով Երևանի Հաղթանակի կամրջից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:
Պարզվել է, որ Վաղարշակ Ա.-ն (ծնված 1989 թ.) անցել է արգելապատնեշը և փորձում է ցած նետվել կամրջից:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը ինքնասպանության փորձը կանխվել է տեղի ուժերով:
Հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը Վաղարշակ Ա.-ի հետ վարել է հոգեբանական զրույց: