Իսպանացի հայտնի օպերային երգիչ Պլաչիդո Դոմինգոն որոշում է ընդունել հրաժարվել Մադրիդի Թագավորական թատրոնում առաջիկայում պլանավորված «Տրավիատա» օպերայի ներկայացումներին մասնակցելուց:
Շեֆիլդում (Մեծ Բրիտանիա) փետրվարի 25-ին սկսվել է ամերիկացի երգչուհի Ուիթնի Հյուսթոնի հոլոգրամի հյուրախաղային շրջագայությունը: Հանդիսականները սոցիալական ցանցերում լուսանկարներ եւ տեսագրություններ են հրապարակել համերգից։
Հոլիվուդյան ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը չի զբաղվի հնագետ Ինդիանա Ջոնսի արկածներին նվիրված շարքի հինգերորդ ֆիլմի ռեժիսուրայով: Այդ դերը կրկին կկատարի Հարիսոն Ֆորդը: Այդ մասին փետրվարի 26-ին հայտնել է Vanity Fair հանդեսը։
Փետրվարի 24-ին, ժամը 21.00-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Մուշի բաժին հաղորդում էր ստացվել, որ «ձախ ազդրի կտրած-ծակած վերքեր, քթի վերքեր, վերհոնքային պատռված վերք» ախտորոշմամբ հիվանդանոց բուժօգնության են տեղափոխել 46-ամյա տղամարդու:
Ֆրանսիայի Բյուֆերեի կոմունայի (Վանդեի արեւմտյան դեպարտամենտ) բնակչուհին 2 միլիոն եվրո է շահել «Լոտո» վիճակախաղով:
Թեթև և տոնական աղանդեր, որը թխել հարկավոր չէ:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ հյուրանոցային համալիրի մատուցողուհուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ (պոռնկությամբ զբաղվելուն նպաստելը) հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով:
Մեծ Բրիտանիայի Սուրեյի ոստիկանությունը որոշել է օգտագործել ենթադրաբար անսովոր և ինքնատիպ մեթոդ՝ քաղաքացիներին նախազգուշացնելու համար հետախուզվող հանցագործների մասին:
Ջիջի Հադիդը Lanvin-ի ցուցադրությունից հետո Փարիզի փողոցներում հայտնվել է ոճային և հարմարավետ հանդերձանքով:
Գիտնականները բացահայտել են, որ կաթ խմելը մեծացնում է կանանց մոտ կրծքագեղձի քաղցկեղի զարգացման ռիսկը:
Եթե նախկինները տակից էին դատարկում բյուջեն, նորերը դա անում են բացահայտ։ Բյուջեից փող են դուրս գրում, իրենց պարգևատրում են ու համարում, որ բյուջեն այլևս չի թալանվում։
Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
«Այս պահին շնորհավորում եմ բոլորին, որ Հայաստանում ոչ ոք դեռ վարակված չէ: Մնացեք այս ուրախ լուրի մակարդակում»:
Ռեալիթի-շոուի ամերիկացի աստղ եւ ձեռնարկատեր Քիմ Քարդաշյանը գրառում է արել Instagran-ում, որում պատմել է, թե հայտնիներից ում է համարում ոճի կուռք։
Դարքնեթում շատ են նրանք, ովքեր ոչ միայն ապօրինի ապրանքներ և ծառայություններ են առաջարկում, այլև փորձում են թալանել կամ շահագործել այլ օգտվողների: Իհարկե, նման մարդիկ կան նաև սովորական ինտերնետում: Բայց թաքնված ցանցերի անանունությունը նրանց թույլ է տալիս գործել ավելի արդյունավետ:
Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում «Մանչեսթեր Սիթիից» կրած պարտությունը (1:2):
Գարնանն ընդառաջ «Հայ համերգ Project»-ը ներկայացնում է «Գարնան գիշերով» երաժշտական կատարումը: Խոսքերի հեղինակը Վահան Հարությունյանն է, երաժշտությունը՝ Էդուարդ Բաղդասարյանի:
«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի նախկին հարձակվող Դավիդ Վիլլան բարձր է գնահատել «բլաուգրանայի» հարձակվող Լիոնել Մեսսիին:
Մոսկվան և Անկարան նախապատրաստվում են Իդլիբի ապաէսկալացիոն գոտում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակի հաղթահարմանն ուղղված խորհրդակցությունների: Այս օրերին, երբ Սիրիայի Հյուսիսում գտնվող Իդլիբի ապաէսկալացիոն գոտու շուրջ թուրքական ուժերի և զինյալների պայքարը սիրիական կառավարական բանակի հետ գտնվում է ամենաթեժ փուլում, կողմերը միմյանց մեղադրում են հարվածների մեջ, փետրվարի 25-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հույս է հայտնել, որ խորհրդակցական աշխատանքների հետևանքով կհանդարտվի իրավիճակն ապաէսկալացիոն գոտում:
Անտրամաբանական պարգևավճարներ (158 հազար դոլար) Միջուկային անվտանգության կոմիտում՝ Փաշինյանի օրոք Yerkir.am-ը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ կառավարությանը ենթակա Միջուկային անվտանգության կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանի անունով՝ խնդրելով տեղեկություններ այն մասին, թե որքա՞ն է կազմել իր ղեկավարած հիմնարկի աշխատակիցներին վճարված պարգևավճարների չափը՝ 09.05.2018 թվականից մինչև 31.12.2019 թվականը, այն է՝ Փաշինյանի իշխանության օրոք:
Չինացի եւ օտարերկրացի փորձագետները կարծում են, որ COVID-19 կորոնավիրուսի տարածման իրադրությունը կհաջողվի վերահսկողության տակ առնել ապրիլի կողմերը, հայտարարել է ՉԺՀ-ի Առողջապահության պետական կոմիտեի փորձագիտական հանձնախմբի ղեկավար Չժուն Նանշանը։
HMD Global-ը պատրաստվում է թողարկել դասական Nokia 5310 XpressMusic սմարթֆոնի նորացված տարբերակը: Սարքի պատկերները հայտնվել են Չինաստանի էլեկտրոնային սարքավորումների հավաստագրման մարմնի (TENAA) բազայում:
«Նապոլիի» նախկին հարձակվող Դիեգո Մարադոնան Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղից հետո (1:1) խոսել է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի մասին:
Նույն թրենդն է գնում: Այսինքն՝ տարբեր կառույցները սարքել ստորադաս ռեժիմով աշխատող: Պետական կառավարման իմաստով դա շատ վտանգավոր է ու կործանարար, առաջին հերթին՝ տվյալ իշխանությունների համար: Միշտ 3 թևի վրա պետք է ուշադրություն դարձնել՝ փորձագիտական կառավարման վրա, դատական համակարգի և մամուլի: Օրինակ, երբ մամուլն աշխատում է հետադարձ կապի իմաստով, դա ցանկացած պետության կառավարման վերնախավի համար պարգև է, որովհետև ինքը դառնում է արդեն կառավարող՝ բոլոր կողմերի իմաստով: Նման մոտեցումը միայն բարձրացնում է կառավարման որակը և երկարացնում է տվյալ իշխանության ղեկավարման ղեկին մնալը: Իսկ մեզ մոտ, քանի որ մենք գավառական մտածելակերպ ունենք շատ երկար ժամանակ, ճիշտ հակառակն է:
Samsung Galaxy S20 շարքն առաջինն է, որ ստանում է USB սերտիֆիկացում՝ Programmable Power Supply (PPS) and USB Power Delivery (USB PD) 3.0 ստանդարտներով։ Այդ մասին հայտնում է The Verge-ը: Այս տեխնոլոգիաների շնորհիվ սարքերը կկարողանան աշխատել այլ արտադրողների արագ լիցքավորման համակարգերով ևս։
Թուրքական ստորաբաժանումներն Իդլիբում կրակ են բացում սիրիական կառավարական բանակի և ռուսական ինքնաթիռների վրա:
Կորոնավիրուսի աշխարհագրությունը գնալով ընդլայնվում է:
Կատարյալ որևէ երևույթ աշխարհում գոյություն չունի, և, բնականաբար, սահմանադրական տեքստերն էլ են այդպիսին: Ես կուզենայի արձանագրել, որ 2015թ. սահմանադրական տեքստը նախկին խմբագրությամբ սահմանադրական տեքստերի համեմատությամբ՝ միանշանակ ունի մի շարք առավելություններ, և սահմանադրական մի շարք հիմնախնդիրներ լուծվել են այդ տեքստով: Բայց, ինչպես նշեցի՝ սահմանադրական տեքստը չի կարող կատարյալ լինել, և կարելի է արձանագրել տարատեսակ խնդիրներ, որոնք առկա են սահմանադրական տեքստում:
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Իրանի Իսլամական Հանրապետության հետ ցամաքային և օդային հաղորդակցությունը երկշաբաթյա ժամկետով սահմանափակելու վերաբերյալ ՀՀ կառավարության 2020 թվականի փետրվարի 24-ի թիվ 197-Ն որոշմամբ ղեկավարվելով՝ ՊԵԿ նախագահի հրամանով սահմանվել է ցամաքային հաղորդակցության ժամանակ աշխատանքների կազմակերպման կարգը:
Վատիկանում և Եգիպտոսում Իրանի նախկին դեսպան Հադի Հոսրոուշահին մահացել է կորոնավիրուսից: Իրանի արտաքին գործերի նախարարությունը ցավակցություն է հայտնել նրա մահվան կապակցությամբ: