Բաժիններ՝

Samsung Galaxy S20-ն առաջին սմարթֆոնն է, որն ունի  արագ լիցքավորման նոր տեխնոլոգիա

Սմարթֆոնները կսկսեն աջակցել այլ լիցքավորիչներին:

Samsung Galaxy S20 շարքն առաջինն է, որ ստանում է USB սերտիֆիկացում՝ Programmable Power Supply (PPS) and USB Power Delivery (USB PD) 3.0 ստանդարտներով։  Այդ մասին հայտնում է The Verge-ը: Այս տեխնոլոգիաների շնորհիվ սարքերը կկարողանան աշխատել այլ արտադրողների արագ լիցքավորման համակարգերով ևս։

PPS և USB PD 3.0 ստանդարտները նախագծված են նրա համար, որ բջջային սարքերն ավելի արագ լիցքավորվեն: Պարզ ասած, լիցքավորիչը բավարար չէ սմարթֆոնի կողմից սպառված էներգիան լրացնելու համար, այն նաև պետք է ապահովի հոսանք ճիշտ լարման և հոսանքի պայմաններում: Թե՛ լիցքավորումը, և թե՛ սմարթֆոնը պետք է կարողանան առավելագույն էներգիա փոխանցել, հակառակ դեպքում դրանք թույլ կաշխատեն ավելի ցածր ուժերով:

Note10 +-ի և Galaxy S20 Ultra-ի համար ավելի լավ է օգտագործել Samsung-ի բնօրինակ լիցքավորիչը: Քանի որ արագ լիցքավորելու տեխնոլոգիան ավելի լայն կիրառում է ունենում, օգտագործողները կունենան շատ ավելի մեծ ընտրություն:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս