 
                        «Նա ունակ չէ այն ամենին, ինչ անում էի ես»․ Մարադոնան՝ Մեսսիի մասին
 
                                    «Նապոլիի» նախկին հարձակվող Դիեգո Մարադոնան Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղից հետո (1:1) խոսել է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի մասին:
«Մեսսին վատ խաղաց «Սան Պաուլոյում»: Լիոնել Մեսսին չի վերապրել իմ ունեցածը:
Լեոն կարող է հիանալի խաղալ «Նապոլիում», բայց նա ունակ չէ այն ամենին, ինչ անում էի ես: Եկեք դա պարզ դարձնենք: Այնուամենայնիվ, ես կցանկանայի, որ նեապոլիտանացիներն ունենան Մեսսի»,- ասել է Մարադոնան:
«Նապոլիի» հետ խաղում Մեսսին անցկացրեց ամբողջ հանդիպումը և աչքի ընկավ արդյունավետ գործողություններով:
Սիրարփի Աղաբաբյան
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        