Թուրքիան և Քաթարը փոխադարձ պաշտպանության համաձայնագիր են ստորագրել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Քաթարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանին Ստամբուլում կայացած բարձր մակարդակի բանակցությունների ընթացքում ստորագրել են փոխադարձ պաշտպանության համաձայնագիր։
Էրդողանը հայտարարել է, որ Անկարան և Դոհան կշարունակեն համատեղ աշխատանքը՝ Պարսից ծոցի տարածաշրջանում հակամարտության վերսկսումը կանխելու նպատակով։
Բացի այդ, կողմերը ստորագրել են հուշագիր՝ խաղաղության, հաշտեցման և հակամարտությունների կարգավորման հարցերում համագործակցության վերաբերյալ։

