«Սրտով և գլխով արդեն Կլասիկոյում եմ»․ Ռամոս
Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում «Մանչեսթեր Սիթիից» կրած պարտությունը (1:2):
33-ամյա իսպանացին այս խաղում հեռացվեց Գաբրիել Ժեզուսի նկատմամբ վերջին հույսի խախտման համար։
«Շատ ծանր երեկոյից հետո ես տեսնում եմ երկու տարբերակ. մենք կարող ենք մտածել երեկվա պարտության մասին, կամ աշխատել հաջորդ հաղթանակի վրա: Ես ընտրում եմ երկրորդը: Սրտով և գլխով արդեն Կլասիկոյում եմ»,- գրել է Ռամոսը:
«Ռեալ»-«Բարսելոնա» հանդիպումը կկայանա մարտի 1-ին:
Սիրարփի Աղաբաբյան