Պետական եկամուտների կոմիտեն ձեռնամուխ է եղել 2020-2024 թվականների զարգացման և բարեփոխումների բարելավման ռազմավարական ծրագրով եկամտային հարկի գումարների վերադարձի ավտոմատացում:
ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը 2019 թվականի մայիս ամսից մինչև տարեվերջ ստացել է 10 միլիոն 159 104 ՀՀ դրամ պարգևավճար՝ մոտ 21 000 ԱՄՆ դոլար։
Սուտ մատնություն կատարելու առթիվ Նարեկ Սամսոնյանին մեղադրանք առաջադրելը քրեական իրավունքի տեսանկյունից զավեշտալի է բազմաթիվ պատճառներով։ Դրանցից մեկի մասին ավելի վաղ խոսել էի, դա այն է, որ սուտ մատնություն կատարելու համար պարտադիր պայման է, որպեսզի հանցավոր արարք կատարողը հստակ գիտակցի, որ իր հայտնածը տեղի չի ունեցե, նա միանշանակ գիտակցել է, որ չի եղել այդպիսի բան եւ գիտակցաբար կատարել է սուտ մատնություն։ Ընդ որում, թեկուզ եւ հայտնված դեպքն իրականում տեղի ունեցած չլինի եւ Նարեկ Սամսոնյանն էլ հաստատապես համոզվի, որ դա տեղի չի ունեցել, միեւնույնն է անհնար է մեղադրանք առաջադրել Սամսոնյանին, քանի որ իր կողմից այդ մասին հրապարակելիս ինքը հավատացել է դրան։ Իրեն որեւէ մեկն այդ մասին պատմել է, հայտնել է, եւ ինքը վստահ է եղել, որ դա եղել է։ Հակառակն ապացուցելն անհնար է, որը հենց ՀՔԾ-ի պարտականությունն է։
Հունվարի 15-ին ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը փոխվեց չհեռանալու մասին ստորագրությամբ։ Նա մի քանի ամիս գտնվում էր «Նաիրի» բժշկական կենտրոնում՝ բժիշկների հսկողության տակ։
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հետևողական և անզիջում պայքար մղելով կոռուպցիոն տարաբնույթ դրսևորումների դեմ և հավատարիմ լինելով դրանք արմատախիլ անելու իր որդեգրած քաղաքականությանը, կոռուպցիայի հակազդմանն օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է առանձնապես խոշոր չափերի դրամական միջոցների հափշտակման դեպք:
168 Լրահոս:
«Սուտ ցուցմունք տալու նպատակով տուժողին կաշառելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Ռոբերտ Քոչարյանի մտերիմ Արմեն Թավադյանը «Մարտի 1»-ի քրեական գործով, ինչպես նաև այդ գործից Ռ․Քոչարյանի և մյուսների վերաբերյալ անջատված և Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում քննվող գործով արդարադատության իրականացմանը, դատական համակարգի նորմալ գործունեության ապահովմանն ու գործով ճշմարտության բացահայտմանը խոչընդոտելու դիտավորությամբ 2019 թվականի ամռանը Վարուժան Մկրտչյանի և Ռ․Քոչարյանի այլ աջակիցների հետ ստեղծել է կազմակերպված խումբ»,- այս մասին տեղեկացնում է ՀՀ հատուկ քննչական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Անհատ տաքսու վարորդներն այսօր բողոքի ակցիա էին կազմակերպել ՊԵԿ-ի դիմաց: «Ավտովարորդների պաշտպանության լիգայի» նախագահ Տիգրան Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ անհատ տաքսու վարորդների լիցենզիաների համար մոտ 900 մլն դրամի վճարներ կան կուտակված, որոնք գոյացել են 2016 թվականից: Խոսքը մոտ 5000 տաքսու վարորդի մասին է:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Դասական կապրիզի արդյունքում այսօր մի ողջ համակարգ է փլուզվում։ Համակարգ, որը տարիներով է կառուցվել և շատ ու շատ նվիրյալ բժիշկների ջանքերով։
Գաղտնիք չէ, որ բենզինի եւ դիզվառելիքի շուկան բարձր կենտրոնացվածության մակարդակ ունի, նաեւ շուկայական իշխանություն ունեցող մասնակիցներ։ Այնուամենայնիվ, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կենտրոնացվածության այդ մակարդակը որոշ օբյեկտիվ հանգամանքներով է պայմանավորված։
Մեքսիկայի իշխանությունները գրանցել են երկրում նոր կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը:
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը պնդում է՝ Դավիթ Սանասարյանը վրաերթի է ենթարկել անչափահաս տղային։ Դա արձանագրված է նաև քրգործը կարճելու որոշման մեջ, որն արդեն բողոքարկվել է։
Հայաստանը հիմա ինքնուրույն է լուծում սահմանին տեղի ունեցող միջադեպերի հարցը, բայց կազմակերպությունը պատրաստ է դիտարկել հանրապետության դիմումը։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել Ռուսաստանի Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ, որի ընթացքում հանգամանորեն քննարկվել է սիրիական Իդլիբի շուրջ ստեղծված իրադրությունը: Այդ մասին հայտնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Փաստաբան Ինգա Ավագյանը, տուժողներ Ռուբեն Խաչատրյանն ու Արթուր Ծատուրյանը ասուլիս էին հրավիրել և իրենց դժգոհությունն էին հայտնում վարկային կազմակերպություններից, մասնավորապես՝ «Էքսպրես Կրեդիտ»-ից:
Եվրամիությունը մտադիր է այսուհետեւ էլ ֆինանսական օգնություն ցուցաբերել Թուրքիային, որը փախստականներ է ընդունում Սիրիայից:
Ամերիկյան Մասաչուսեթս նահանգի Քեյմբրիջ քաղաքում գտնվող Moderna Therapeutics կենսատեխնոլոգիական ընկերությունը COVID-19 կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ է ստեղծել և ուղարկել է այն փորձարկման:
Իշխանափոխության արդյունքում Անդրանիկ Քոչարյանը թեւավորվեց եւ իրեն սկսեց թվալ, որ կարող է Սերժ Սարգսյանի մասին օգտագործել «երբ ուզեք՝ կկանչեմ» խոսելաոճը։ Պարոն Քոչարյան, մի հատ ձեռքը դրեք խղճին կամ Նիկոլ Փաշինյանի նկարին ու ասեք՝ Դուք կյանքո՞ւմ էիք Սարգսյանի մասին տենց խոսել։
Ժողովրդավարական հասարակությունում հանրության վստահությունը նվաճելու նպատակով ընտրական, այդ թվում՝ հանրաքվեների կազմակերպման գործընթացներում ծայրահեղ կարևոր է քարոզարշավների ընթացքում (և դրանից դուրս) կուսակցությունների գործունեության ֆինանսական կողմի՝ եկամուտների և ծախսերի թափանցիկության և հաշվետվողականության ապահովումը: Կարևոր է նաև օրենսդրորեն արգելված աղբյուրներից դուրս՝ զարտուղի ճանապարհներով ֆինանսավորումը կանխելը։
Ոստիկանության Իջևանի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ փետրվարի 27-ին, ժամը 00.10-ին, Բագրատաշենի սահմանային անցակետից բերման է ենթարկվել 35-ամյա Արթուր Ղ.-ն, որը փետրվարի 18-ից Իջևանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի մեղադրանքով:
Հայաստանն իր ամբողջ պատմության ընթացքում ԵՐԲԵՔ այսքան անլուրջ, անբովանդակ ու իրավիճակին անհամարժեք իշխանություն չի ունեցել։
Առաջարկվող փոփոխությունը (ՍԴ յոթ դատավորների լիազորությունները դադարեցնելը) պիտի հետապնդի լեգիտիմ նպատակ։ Իշխող քաղաքական ուժի պնդմամբ՝ փոփոխության նպատակը գործող Սահմանադրության դրույթների հնարավորինս շուտ կենսագործումն է, այսինքն՝ որ ՍԴ դատավորները պաշտոնավարեն 12 տարուց ոչ ավել և իրենց միջից ընտրեն նախագահ 6 տարի ժամկետով։ Ինքնին հասկանալի է, որ սահմանադրական նորմերի կենսագործումը լեգիտիմ նպատակ է։
Վրաստանում արգելել են բժշկական դիմակներով ծանրոցներ ուղարկել արտասահման:
Փետրվարի 28-ին, ԱՀ նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ, Ստեփանակերտի հուշահամալիրում իրականացվել է ոգեկոչման արարողություն՝ նվիրված Սումգայիթյան ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին:
Արաբագետ Արմեն Պետրոսյանի խոսքով՝ փետրվարի սկզբից Իդլիբում իրավիճակն անհամեմատ լարվել է, ինչը պայմանավորված է սիրիական կառավարական ուժերի կողմից շրջանի ազատագրման գործողությունների ակտիվացմամբ։
Միջազգային ավտոսալոնը, որը Ժնեւում պետք է անցկացվեր մարտի 5-ից մինչեւ 15-ը, Շվեյցարիայի իշխանությունների կարգադրությամբ չեղարկվել է նոր տիպի կորոնավիրուսի տարածման պատճառով:
Սուրեն Գալստյանն ազատվել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնականի պաշտոնից։
Նյու Դելիում քաղաքացիության մասին նոր օրենքի հակառակորդների եւ կողմնակիցների ընդհարումների հետեւանքով զոհվածների թիվը հասել է 42-ի: Այդ մասին հայտնել են Գուրու Թեգ Բահադուրի հիվանդանոցի բժիշկները։
ՀՀ ԱՆ «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն»-ը հայտարարություն է տարածել իր ֆեյսբուքյան էջում, որում մասնավորապես ասված է.
Իտալացի իրավապահները 59 մարդ են ձերբակալել մաֆիայի գործունեությանը մասնակցելու մեղադրանքով, ինչպես հայտնել են կարաբինավորների կորպուսի ներկայացուցիչները, գործողությունն ուղղված էր այն խմբավորման դեմ, որը գործել է Սիցիլիայի Մեսինայի նահանգում։ Ձերբակալվածները մեղադրվում են մաֆիայի գործունեությանը մասնակցության, թմրանյութերի մաքսանենգության, բռնաշորթության, ապօրինի զենք կրելու եւ այլ ծանր հանցագործությունների մեջ: