ԱՄՆ-ը հերքում է Բահրեյնում ռադարի հարվածելու մասին Իրանի պնդումը
Միացյալ Նահանգները հերքում է Բահրեյնում վաղ նախազգուշացման ամերիկյան ռադարի հարվածելու մասին Իրանի հայտարարությունը:
«Այսօր Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, թե հարձակվել է Բահրեյնում «ԱՄՆ վաղ նախազգուշացման ռադարի» վրա: [Փաստն այն է, որ] ԻՀՊԿ-ն երկու միակողմանի անօդաչու թռչող սարք է արձակել Բահրեյնի ուղղությամբ, և երկուսն էլ խոցվել են Միացյալ Նահանգների ուժերի կողմից: Վիրավորներ կամ վնաս չկան», – հայտարարում է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը X սոցիալական ցանցում:
ԻՀՊԿ-ն հաղորդել էր, թե Բահրեյնում ԱՄՆ-ին պատկանող ռադարին հարվածել է ի պատասխան Իրանի Սիրիկ քաղաքում գտնվող հեռահաղորդակցության աշտարակի վրա ավելի վաղ տեղի ունեցած հարձակման:

