Բաժիններ՝

Պապոյանն ու Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի հայաստանյան մշտական առաքելության տնօրեն Լյազիզա Սաբիրովայի գլխավորած պատվիրակությանը։ Ինչպես տեղեկացրին Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունից, Պապոյանը հանդիպման ընթացքում կարևորել է Ասիական զարգացման բանկի հետ ձևավորված արդյունավետ գործակցությունը և բարձր գնահատել շարունակական աջակցությունը Հայաստանի տնտեսության առաջնահերթ ուղղությունների զարգացմանն ու բարեփոխումների իրականացմանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ասիական զարգացման բանկի միջև գործակցության ընթացիկ ծրագրերն ու առաջիկա անելիքները, նաև 2027 թվականի համար նախատեսվող նոր ծրագրերի ձևավորման առաջնահերթությունները։

Կողմերը քննարկել են նաև թվային գյուղատնտեսության զարգացմանը, Հայաստանի և Կենտրոնական Ասիայի երկրների միջև առևտրի խթանմանը, տարածաշրջանային տրանսպորտային և լոգիստիկ կապերի բարելավման հնարավորություններին առնչվող հարցեր։ Մասնավորապես, անդրադարձ է եղել կլիմայական փոփոխություններին հարմարվողական գյուղատնտեսության զարգացմանը, պարենային անվտանգության ամրապնդմանը, գյուղատնտեսական արժեշղթաների կատարելագործմանը, ենթակառուցվածքների զարգացմանը, մասնավոր հատվածի խթանմանը, մարդկային կապիտալի զարգացմանը, նաև կլիմայական և բնապահպանական կայունության ապահովմանը։ Երկուստեք կարևորվել է համատեղ աշխատանքի շարունակականությունը՝ ուղղված ներդրումային ծրագրերի ձևավորմանն ու Հայաստանի կայուն տնտեսական զարգացմանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30