
Քիմ Քարդաշյանը պատմել է, թե ում է համարում ոճի կուռք

Ռեալիթի-շոուի ամերիկացի աստղ եւ ձեռնարկատեր Քիմ Քարդաշյանը գրառում է արել Instagran-ում, որում պատմել է, թե հայտնիներից ում է համարում ոճի կուռք։
«Այժմ դուք գիտեք, որ Շերը կյանքի իմ ոճն է: Նրա հետ նկարահանվելը միշտ եղել է իմ երազանքը: Նաոմի Քեմփբելը, որին ես նույնպես համարում եմ ոճի կուռք, գտնվում էր մեզ հետ հարթակի վրա: Ի՜նչ կյանք է»,-գրել էՔարդաշյանը: Նրանք բոլորը ռետրո-կերպարներում նկարահանվել են CR Fashion Book հանդեսի մարտյան թողարկման համար: Քարդաշյանը, Շերը եւ Քեմփբելը լուսանկարվել են Լոս-Անջելեսի Մերթ Ալաս եւ Մարկ Փիգոթ (Mert & Marcus) փողոցներում:
Ռեալիթիի աստղը երբեք չի թաքցրել, որ ամերիկացի երգչուհին եւ դերասանուհին իր կուռքն է, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: