
Թեթև և տոնական աղանդեր, որը թխել հարկավոր չէ

Բաղադրիչներ
1. Անյուղ կաթնաշոռ – 400 գ
2. Բնական յոգուրտ – 500 գ
3. Կակաո – 50 գ
4. Ժելատին – 30 գ
5. Շաքարավազ
6. Անյուղ կաթ – 5 ճ/գ
Պատրաստման եղանակը
1. Եռացրած, այնուհետև սառեցրած ջրում 30 րոպե թրջել ժելատինը (1/2 բաժակ): Բլենդերով հարել կաթնաշոռը, յոգուրտը և շաքարավազը:
2. Ժելատինը լցնել տաք կաթի մեջ (մոտ 5 ճ/գ), դնել կրակի վրա, բայց չեռացնել: Ժելատինն ավելացնել կաթնաշոռային զանգվածին: Զանգվածը բաժանել երկու մասի:
3. Առաջինին ավելացնել կակաո և խառնել, մյուսը թողնել սպիտակ: Խմորը 2-ական գդալ հերթականությամբ լցնել յուղաթղթով տապակի մեջ:
4. Դնել սառնարանում 6 ժամ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը