
Nokia-ի մեկ այլ լեգենդար հեռախոս կստանա նոր կյանք

Արտադրողը շարունակում է վերականգնել ֆիննական ապրանքանիշի դասական սարքերը:
HMD Global-ը պատրաստվում է թողարկել դասական Nokia 5310 XpressMusic սմարթֆոնի նորացված տարբերակը: Սարքի պատկերները հայտնվել են Չինաստանի էլեկտրոնային սարքավորումների հավաստագրման մարմնի (TENAA) բազայում:
Սակայն սարքը 100 տոկոսով չի կրկնի դասական սմարթֆոնը․ աջ կողմից անհետացել են բոլոր կոճակները։ Այնուամենայնիվ, բնութագրերը կմնան բավականին դասական՝ 240×320 TFT էկրան, կոմպակտ չափս, փոքր քաշ և 1200 մԱ/ժամ մարտկոց: Մոդելի անունը դեռ հստակեցված չէ, սարքը հայտնի է TA-1212 համարով:
Հեռախոսի գործարկման ակնկալվող ամսաթվերի վերաբերյալ տեղեկատվությունը դեռ հայտնի չէ, ինչպես նաև տեղեկություններ չկան դրա գնի մասին: Մնում է սպասել տեղեկատվության արտադրողի կողմից: HMD Global-ը նախկինում նորից թողարկել է դասական Nokia հեռախոսները, ինչպիսիք են Nokia 3310-ը և Nokia 2720 Flip-ը:
Սիրարփի Աղաբաբյան