Համացանցում առաջին կադրերն են հայտնվել Ուիթնի Հյուսթոնի հոլոգրամի համերգից
Շեֆիլդում (Մեծ Բրիտանիա) փետրվարի 25-ին սկսվել է ամերիկացի երգչուհի Ուիթնի Հյուսթոնի հոլոգրամի հյուրախաղային շրջագայությունը: Հանդիսականները սոցիալական ցանցերում լուսանկարներ եւ տեսագրություններ են հրապարակել համերգից։ «Առաջին տեսագրությունը հոլոգրամի երգեցողությամբ: “I wanna dance with somebody” կոմպոզիցիան»,- գրել է @whitriah-ն ինստագրամում:
Փոփ-աստղի լազերային պատկերը, որը վախճանվել է 2012 թվականին, կատարում է լավագույն հիթերը, այդ թվում՝ @whitriah-ն եւ այլ երգեր: Վիրտուալ «երգչուհին» նույնիսկ փոխումէ բեմական զգեստները եւ պարում: Ուիթնի Հյուսթոնի երկրպագուների մեծ մասն ապշել է, որ կրկին կարող է լինել սիրելի կատարողի համերգներում, սակայն ոմանց այդ գաղափարը սոսկալի է թվացել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: