«Մեսսին Մեսսին է, պլյուս՝ Խավին, Ինիեստան և անգամ Բուսկետսը»․ Վիլլա
«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի նախկին հարձակվող Դավիդ Վիլլան բարձր է գնահատել «բլաուգրանայի» հարձակվող Լիոնել Մեսսիին:
«Ես չգիտեմ, թե ում արտահայտությունն էր դա, բայց ինչ-որ մեկն ասում էր, որ Մեսսին Մեսսին է, պլյուս՝ Խավին, Ինիեստան և անգամ Բուսկետսը։ Երբ ես լսեցի այդ արտահայտությունը, հասկացա, որ ես ևս այդպես եմ մտածում։
Չգիտեմ, թե դաշտում որ դիրքը կլինի լավագույնը Մեսսիի համար: Նա «ինը» համարը չէ, բայց լավագույն ռմբարկու է, նա «լավագույն տասնյակը» չէ, այլ լավագույն օգնականը, նա կարճահասակ է, բայց գլխով հարվածներ է անում. Մեսսին լավ է ամեն ինչում:
Մենք մտածում էինք, որ նա լավ չի խփում աջ ոտքով, բայց հետո նա աջով հրաշալի գոլեր խփեց։ Կարծում եմ՝ ինչ-որ ժամանակ նա խաղացել է աջ ոտքով և հրաշալի է դրսևորել իրեն։
Սա Մեսսին է: Բոլորը գիտեն, որ նա հանգիստ տղա է: Նա բացարձակապես նորմալ է հանդերձարանում և դաշտում»,- ասել է Վիլլան:
Սիրարփի Աղաբաբյան