Բաժիններ՝

Ֆրանսուհին 2 միլիոն եվրո է շահել «Լոտո» վիճակախաղով

Ֆրանսիայի Բյուֆերեի կոմունայի (Վանդեի արեւմտյան դեպարտամենտ) բնակչուհին 2 միլիոն եվրո է շահել «Լոտո» վիճակախաղով: Այդ մասին հայտնել է France Bleu ռադիոկայանը։

Ռադիոկայանի տվյալներով՝ խոսքը վերաբերում է փետրվարի 15-ին կայացած խաղարկությանը: Հայտնի է, որ երջանիկ տոմսը գնվել է Chez Toto ծխախոտի կրպակում: Ինչպես հայտարարել է հաղթող կինը, ինքն «այդ ջեքփոթը շահել է իր երկու դուստրերի հետ»:

Նրա խոսքով՝ հեռուստատեսային խաղարկության ժամանակ ընտանիքի անդամները տոմսը վայր չէին դնում ձեռքներից՝ հաջողության հույս ունենալով: «Մեզ համար դա երկնային հարգեւ է»,- պատմել է Բյուֆերեի կոմունայի բանկչուհին: Նա նշել է, որ շահած փողով ինքը մտադիր է նորոգել իր տունը եւ ձեռք բերել այլ անշարժ գույք: «Լոտոյի» պատմության մեջ ամենախոշոր շահումը 24 միլիոն երվո է, որն ստացել է Վալ դ’Ուազի դեպարտամենտի բնակիչը 2011 թվականին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս