Վերջին օրերին մի շարք էլեկտրոնային լրատվամիջոցներ 2008թ․ մարտի 1-ի իրադարձությունների սեփական «հետաքննության» շրջանակներում հղում են կատարել Wikileaks կայքում հրապարակված ԱՄՆ պետքարտուղարության զեկուցագրերից մեկին՝ Cablе 08YEREVAN179_a, որտեղ, ի թիվս այլ քաղաքական գործիչների, հիշատակված է Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Անահիտ Բախշյանի և Ստյոպա (Ստեփան) Սաֆարյանի անունները։
Իրանի Գերագույն դատարանի նախագահ Էբրահիմ Ռայիսին կոչ է արել երկրի իշխանություններին՝ շտապ կատարել Թեհրանի մերձակայքում ուկրաինական ինքնաթիռի կործանման հետեւանքով զոհվածների ընտանիքներին փոխհատուցում վճարելու իրենց պարտավորությունները:
Հունվարի 20-ին կյանքի 73-րդ տարում մահացել է Չեխիայի խորհրդարանի Սենատի (վերին պալատի) նախագահ Յարոսլավ Կուբերան:
Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը և Սրբոց Հակոբյանց միաբանությունը լիարժեք կերպով կատարում են Սուրբ երկրի սրբավայրերում Հայ առաքելական եկեղեցու իրավունքների պաշտպանության՝ իրենց վերահապված առաքելությունը:
«ՍԱՊԾ պետը իր աշխատողների և լրագրողների հետ մի քանի օր առաջ մտավ մսի խանութները, աշխատողը ոնց որ հանցագործ լիներ, այնպես վրա տվեցին, հիմա կխնդրեմ, որ նույն ձևով գնան մտնեն իրենց սարքած սպանդանոցները, տեսնեն՝ ո՞նց են մորթ անում, ո՞նց են թրիքի միջից անասունին բարձրացնում, ջուրը պահում մսի վրա, չի կարելի այդպես անել: Սպանդանոցները մշակեք, ծրագիրը հասունացրեք, ոչ թե նախորդ իշխանության չիրագործված ծրագիրը բերեք կյանքի կոչեք: Մենք դեմ ենք սպանդանոցներին, քանի որ այս ծրագիրը մշակված չէ»,- ասաց ֆերմերներից մեկը:
«Եթե գլոբալ պատճառին անդրադառնանք, ապա հեղափոխությունից ավելի մեծ սպասելիքներ կային, քան այն կարող էր օբյեկտիվորեն տալ կամ սուբյեկտիվորեն այս պահին պատրաստ է գնալ դրան: Ինչպես նաև՝ հեղափոխության ալիքով իշխանության եկած մարդիկ բավարար պատրաստ չեն նաև պետական կառավարման համակարգի մասնագիտական աշխատանքի: Սրանք բոլորը խորքային պատճառներ են և սուր առճակատման առիթ են հաճախ հանդիսանում: Կարծում եմ՝ իշխանությունը չի փորձում քաղաքական այլ հայացքներ կամ հանրային կարծիք, շահեր ունեցող խմբերի հետ երկխոսության գնալ»,- մամլո ասուլիսի ժամանակ ասաց Հրանուշ Խառատյանը:
«Դուք բոլորդ շատ էլ լավ տեսնում եք, թե իշխանությունները բոլոր միջոցներով մարդկանց ինչպես են հորդորում, որպեսզի Ֆեյսբուքում հայհոյանքներով մեկնաբանություններ չգրեն, բայց արի ու տես, որ գրում են: Բայց ես նորից եմ կրկնում, դրանով ասել, որ այն Հայաստանում ատելության մթնոլորտ է ստեղծում՝ ուռճացված է: Այնպես որ, սա օրակարգային խնդիր չէ»,- այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավորը՝ անդրադառնալով ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի հայտարարությանը և 168.am-ի հարցին՝ արդյոք Հայաստանում ատելության մթնոլորտն անհանգստացնո՞ղ է:
Սակայն սմարթֆոնների կիրառումը մնում է արգելված` անվտանգության տեսանկյունից դրանց խոցելիության հանգամանքը հաշվի առնելով: Չնայած դրան, զինված ուժերում քիչ չեն դեպքերը, երբ ժամկետային զինծառայողների մոտ սմարթֆոններ են հայտնաբերվում, ինչից հետո սպաները, սահմանված կարգով, արձանագրում են, իսկ հետո հետ հանձնում զինծառայողի ծնողներին:
BBC հեռուստառադիոհաղորդումների կորպորացիայի գլխավոր տնօրեն Թոնի Հոլլը պաշտոնաթող է լինում:
168.am-ն Անահիտ Բախշյանից, ֆեյսբուքյան էջի բաց քննարկման ժամանակ, մեջբերելով հրապարակման առաջին հատվածը՝ զոհերի մասին տեղեկություն տարածելու և ԱՄՆ դեսպանատան ներկայացուցչի հետ կապ հաստատելու վերաբերյալ, փորձեց պարզել՝ տեղեկությունը սխա՞լ է, թե՞ ճիշտ, կապ հաստատվե՞լ է ԱՄՆ դեսպանատան ներկայացուցչի հետ, ինչին ի պատասխան՝ Անահիտ Բախշյանը պատասխանեց, որ տարածված տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը:
Նախորդ տարին հայ-ռուսական հարաբերությունների համար եղել է բավական հագեցած և արգասաբեր: Բարեփոխումներով պայմանավորված՝ որոշ դադարներից հետո բարեկամական ու բազմակողմանի համագործակցությունը շարունակվել է
Աշխատանքային այցով Շվեյցարիայի Համադաշնությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Ցյուրիխում հանդիպել է աշխարհի առաջատար տեխնոլոգիական ընկերություններից մեկի՝ ֆրանսիական Thales Group-ի՝ միջազգային զարգացման հարցերով Լատինական Ամերիկայում և Եվրասիայում գլխավոր փոխնախագահ Հերվե Դեմանի և ընկերության նախկին փոխնախագահ Ռաֆայել Էսկինազի հետ։
ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնության խորհրդին առաջարկել է Յուրի Չայկային ազատել գլխավոր դատախազի պաշտոնից այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ։
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 20-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Պաշտոնական այցով հունվարի 22-23-ին Հայաստանի Հանրապետություն կժամանի Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Ստեֆ Բլոկը:
Ռուսաստանի Պերմ քաղաքում արտակարգ դրության ռեժիմ է սահմանվել ջերմամուղի ճեղքվածքից եւ հինգ մարդու զոհվելուց հետո դրա վթարի վերացման համար:
Արմեն Թավադյանի պաշտպանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
«Առագաստ» սրճարանում Պողոս Պողոսյանի սպանության գործով դատախազությունը նոր դատաքննության պահանջով բողոք է ներկայացրել ՀՀ վերաքննիչ դատարան: Այս մասին տեղեկացրեցին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից:
ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի բնավորությունն այնպիսին է, որ հնարավոր չէ նրան ինչ-որ ձեւով պաշտպանել կամ չպաշտպանել։
Սահմանին Ռուսաստանից գնվող գազի գինը ողջ 2020 թվականի համար չի բարձրանա: Պայմանավորվածություն կա, որ մինչև ապրիլի 1-ը սպառողի համար սակագնի ոչ միայն փոփոխություն չի լինի, այլ նաև «Գազպրոմ Արմենիա»-ն հայտ չի ներկայացնի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին: Լրագրողների հետ զրույցում այս մասին վստահեցրեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ չբացառելով ապրիլի 1-ից հետո հայտ ներկայացնելու, սակագնի փոփոխության հնարավորությունը:
Հունվարի 20-ի ցերեկը առանձին վայրերում սպասվում է թույլ ձյուն։ Հունվարի 21-22-ը, 23-ի գիշերը, 25-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, 23-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում, 24-ին՝ շրջանների զգալի մասում, 25-ի գիշերը Սյունիքում և Արցախում սպասվում է ձյուն:
Հայրենադարձողների համար նախատեսված արտոնությունները չարաշահելու փորձերին Մաքսային ծառայությունը խիստ է արձագանքելու: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը:
Իրանի իշխանություններն Ուկրաինային տեղեկատվություն կփոխանցեն Թեհրանի մերձակայքում կործանված ուկրաինական հանրանավի ինքնագրիչներից: Այդ մասին հայտնել է Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպության պատահարների հետաքննության բաժնի ղեկավար Հասան Ռեզայեֆարը։
Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ աշխատակազմում ուսումնասիրվել է անասնաբույծների և մսավաճառների բողոքի ակցիաները, այդ թվում՝ նրանց պնդումներն այն մասին, որ Կառավարությունը համապատասխան պայմաններ նախապես չի ապահովել սպանդանոցների բնականոն գործունեության համար։
Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանը Քուվեյթի շեյխուհի Հուսա Սաբահ Ալ Սալեմ Ալ Սաբահի հրավերով այցելել է Քուվեյթի Պետություն: Տիկին Նունե Սարգսյանի և շեյխուհի Հուսա Սաբահ Ալ Սալեմ Ալ Սաբահի նախորդ հանդիպումը տեղի էր ունեցել անցած տարվա սեպտեմբերին, Երևանում: Այդ հանդիպման ընթացքում, հաշվի առնելով բազմաթիվ ընդհանրությունները, նրանք որոշել էին ամրապնդել կապերն ու համագործակցությունը, որը վերածվել է ջերմ բարեկամության (դրա վկայությունն է նաև այն, որ քուվեյթական կողմը հոգացել է հայկական պատվիրակության՝ այցի հետ կապված բոլոր ծախսերը)։ Հայաստանում շեյխուհի Հուսա Սաբահ Ալ Սալեմ Ալ Սաբահը այցելել էր մի շարք մշակութային հաստատություններ, ինչպես նաև հյուրընկալվել «Երևան իմ սեր» հիմնադրամում, ծանոթացել հիմնադրամի գործունեությանն ու ծրագրերին:
«Անկեղծ, դեռևս չգիտեմ, թե Արդարադատության նախարարությունն ինչպիսի ռազմավարություն է որդեգրել այդ ուղղությամբ: Իհարկե, «Իմ քայլը» խմբակցությունը ներգրավված կլինի մասնագիտական հանձնաժողովում, խմբակցության կարծիքն այնտեղ նույնպես կարծարծվի»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով սահմանադրական բարեփոխումներին, որոնք սպասվում են այս տարի:
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ներուժը պետք է կատարելագործել աշխարհում տիրող բարդ ռազմաքաղաքական իրադրության կապակցությամբ:
Տեղի է ունեցել ուժային կառույցի հերթական ղեկավարի սպանությունը կամ ինքնասպանությունը։ Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի ողբերգական պատմությունից հետո հանրությունն այս անգամ ցնցվեց Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի հետ տեղի ունեցածով, ինչը կարծես դառնում է օրինաչափություն այսօրվա Հայաստանի համար։
Հայաստանի դահուկավազքի հավաքականի անդամ Միքայել Միքայելյանի համար առաջնահերթ է Մ23 տարեկանների աշխարհի առաջնությունը:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարծում է, որ Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ երկխոսություն սկսելն արդեն դրական արդյունքներ է տալիս։