Իրանի Գերագույն դատարանը կոչ է արել՝ շտապ փոխհատուցում տրամադրել ավիաաղետի զոհերի ընտանիքներին
Իրանի Գերագույն դատարանի նախագահ Էբրահիմ Ռայիսին կոչ է արել երկրի իշխանություններին՝ շտապ կատարել Թեհրանի մերձակայքում ուկրաինական ինքնաթիռի կործանման հետեւանքով զոհվածների ընտանիքներին փոխհատուցում վճարելու իրենց պարտավորությունները: Այդ մասին հունվարի 20-ին հայտնել է Tasnim իրանական գործակալությունը։
Նրա տեղեկատվության համաձայն, Ռայիսին հայտարարել է «ուկրաինական ինքնաթիռի կործանման հետեւանքով զոհվածների ազգականներին անհապաղ փոխհատուցում վճարելու անհրաժեշտության» մասին: Բացի այդ, նա հայտնել է, որ «Իրանի դատական իշխանությունների ներկայացուցիչները հեռախոսով կապվել են այն բոլոր իրանցիների ընտանիքների հետ, որոնք զոհվել են ինքնաթիռի կործանման հետեւանքով»:
Հունվարի 8-ին «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերության Boeing 737 ինքնաթիռն աղետի է ենթարկվել Թեհրանի օդանավակայանից թռիչքից հետո: Օդանավի կործանման հետեւանքով զոհվել է 176 մար: Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբը հունվարի 11-ին տարածել է հայտարարություն, որում ընդունել է, որ ինքնաթիռը սխալմամբ խոցվել է հակաօդային պաշտպանության հրթիռով, հաղորդել է ՏԱՍՍ-ը: