Բաժիններ՝

Պուտինի հետ երկխոսություն սկսելը դրական արդյունքներ է տալիս. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարծում է, որ Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ երկխոսություն սկսելն արդեն դրական արդյունքներ է տալիս։

«Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ սկսվել է մեր երկխոսությունը: Մենք մի քանի հեռախոսազրույց ունեցանք: Ստեղծել ենք մեր երկխոսության ձեւաչափ, որը հանգեցրել է մի քանի զգայուն որոշումների: Մենք վերադարձրեցինք մեր գերիներին, մեր նավերը: Առանց հանդիպումների երեք տարուց հետո մեզ հաջողվեց համաձայնության գալ «նորմանդական ձեւաչափի» շուրջը: Դրանից հետո տեղի ունեցավ բանտարկյալների երկրորդ փոխանակումը՝ այդպիսի ամենամեծ փոխանակումը»,- ասել է նա The Times of Israel թերթում հրապարակված հարցազրույցում:
«Ես կարծում եմ,- շարունակել է Զելենսկին,- նա (Պուտինը) հասկանում է իմ դիրքորոշումը. Ուկրաինան անկախ երկիր է, մենք մեծ երկիր ենք, ամենամեծը Եվրոպայում: Ես կարծում եմ, որ նա հասկանում է»:

Պատասխանելով Ուկրաինայում հաշտության հասնելու վերաբերյալ հարցին՝ նախագահը հայտարարել է, թե կցանկանար, որ Դոնբասում խաղաղ կարգավորման գործընթացը շարժվեր ավելի արագ: «Կան շատ բարդ հարցեր,- ընդգծել է նա:- Ես տեսնում եմ առաջընթացը, որովհետեւ փոխհրաձգությունների քանակն զգալիորեն կրճատվել է, բայց դրանք տակավին առկա են», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս