Բաժիններ՝

Պերմում ԱԴ ռեժիմ է հայտարարվել ջերմամուղի ճեղքվածքի պատճառով հյուրանոցի կենվորների զոհվելուց հետո

Ռուսաստանի Պերմ քաղաքում արտակարգ դրության ռեժիմ է սահմանվել ջերմամուղի ճեղքվածքից եւ հինգ մարդու զոհվելուց հետո դրա վթարի վերացման համար: Անջատվել են ջեռուցումը եւ տաք ջրամատակարարումը բնակելի շենքերում եւ մի քանի սոցիալական օբյեկտներում: Այդ մասին հունվարի 20-ին հաղորդվում է քաղաքի պաշտոնական կայքում։

Հունվարի 20-ի գիշերը ճեղքված խողովակաշարից տաք ջուրը լցվել է «Կարամել» փոքր հյուրանոցի շենք: Դրա հետեւանքով զոհվել է հինգ մարդ, այդ թվում՝ մեկ երեխա, եւս վեցը տուժել են: «Պերմի ղեկավար Դմիտրի Սամոյլովն ստորագրել է որոշում արտակարգ դրության ռեժիմ սահմանելու մասին»,- ասված է հաղորդագրության մեջ: Պերմում այժմ մինուս 3 աստիճան է, ձյուն է գալիս, երեկոյան դեմ սպասվում է մինչեւ 9 աստիճան սառնամանիք, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031