Բաժիններ՝

BBC-ի գլխավոր տնօրեն Թոնի Հոլլը թողնում է պաշտոնը

BBC հեռուստառադիոհաղորդումների կորպորացիայի գլխավոր տնօրեն Թոնի Հոլլը պաշտոնաթող է լինում: Հունվարի 20-ին այդ մասին հաղորդվում է կորպորացիայի կայքում։

Նշված է, որ Հոլլի պաշտոնաթողությունը տեղի կունենա ամռանը: Այդ պաշտոնը նա զբաղեցնում է յոթ տարի: Լորդ Հոլլը նաեւ BBC-ի գլխավոր գործադիր տնօրենն է եւ գլխավոր խմբագիրը: Նա հայտարարել է, որ այդ որոշումն իրեն հեշտ չի տրվել:

Հոլլի հեռանալը տեղի է ունենում այն ժամանակ, երբ կորպորացիայի առջեւ ծառացած են մի շարք խնդիրներ, այդ թվում՝ քննադատությունը տղամարդկանց եւ կանանց անհավասար աշխատավարձի, քաղաքական կանխակալության եւ տարեց բրիտանացիների համար անվճար հեռուստատեսային թուլատրագրերի լուծարման կապակցությամբ: BBC-ն հեռուստառադիոհաղորդումների աշխարհում հնագույն ընկերություններից մեկն է, որը հիմվել է 1922 թվականին: Դրա կառուցվածքի մեջ մտնում են ինը համազգային եւ տասն ազգային հեռուստաալիքներ, ինչպես նաեւ 40 տարածաշրջանային ռադիոկայաններ: Կորպորացիայում աշխատում է ավելի քան 20 հազար աշխատակից: BBC-ի լսարանը Մեծ Բրիտանիայի բնակչության 94 տոկոսն է, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս