«Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու շինարարները փակել են Ուջան-Ագարակ ճանապարհահատվածը: Նրանք պահանջում են մի քանի ամսվա չվճարված աշխատավարձը։ Ենթակապալառու 19 կազմակերպությունները պնդում են, որ 2018 թվականի օգոստոսից աշխատավարձ չեն ստացել։
Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի տնօրեն է ընտրվել թատրոնի դերասան և տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արման Նավասարդյանը:
«Հետախուզում-2019» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում մայիսի 30-ին, ժամը 04.00-ին, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Երևան-Մինսկ չվերթի հաշվառումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել ՌԴ քաղաքացի 29-ամյա Ռոման Օ.-ն։
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության Սյունիքի տարածաշրջանային բաժնի Մեղրիի բաժանմունքի աշխատակիցները, Հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի բաժանմունքի աշխատակիցների մասնակցությամբ, մաքսային հսկողության են ենթարկել Իրանից Հայաստան ժամանած ԻԻՀ քաղաքացիներ Է.Ֆ.-ի և Ֆ.Ֆ.-ի ուղեբեռները:
Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ԱԱԾ փոխտնօրեն Արզուման Հարությունյանի հրաժարականին:
«Գործն ամբողջությամբ բացահայտված է, շրջանակը պարզ է, որևէ դավադրություն ման գալ պետք չէ, դա երկու խումբ անձանց միջև ֆինանսական հարցերի պարզաբանման արդյունքում ծագած վեճ է»:
«Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի տնօրեն Արամ Ղազարյանը հայտարարել էր, որ մայիսի 28-ի երեկ երեկոյան՝ մարդաշատ ժամանակ, մի երիտասարդ տղա, այգում վազելիս, ոտքի ուժեղ հարվածով պատահաբար հարվածել է նավակով տղայի արձանի ձեռքին, ինչի արդյունքում արձանի ձեռքը՝ երկաթի զոդման հատվածից պոկվել է:
Մայիսի 26-ին՝ կիրակի օրը, նա կնոջ և մանկահասակ աղջկա հետ հանգիստն անցկացրել է Վարդավառի զբոսայգում։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանձնարարել է ապահովել միջազգային գործընկերների հետ ուղղակիորեն համագործակցելու Ազգային հակակոռուպցիոն բյուրոյի (ՈւԱՀԲ) հնարավորությունը կոռուպցիոն հանցագործությունները հետաքննելիս:
Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն արձագանքել է Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի գրասենյակի տարածած հայտարարությանը։
Հնդկաստանի նոր կառավարության հանգուցային գերակայությունը կդառնա հանրապետության միասնության եւ տարածքային ամբողջականության պահպանումը, ինչպես նաեւ ազգային անվտանգության շահերի պաշտպանությունը:
Մոսկվան Թեհրանին նախազգուշացնում է Միջուկային զենքի չտարածման պայմանագրից (ՄԶՉՊ) դուրս գալու վտանգի մասին, ՌԻԱ Նովոստիին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը։
Արտաքին գործերի նախարարությունը չի մեկնաբանում ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին քաղաքական ապաստան տալ-չտալու վերաբերյալ լուրերը։
Իսպանիայի հանրահայտ «El Confidencial» պարբերականը զուգահեռներ է անցկացնում Մխիթարյանի և արցախցիների նկատմամբ Ադրբեջանի խտրական վերաբերմունքի մասին «Արցախի չճանաչված հանրապետությունում կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի զայրույթը բավականին ծանոթ երևույթ է։
Հայաստանում չի գործում սխալներից խուսափելու մեխանիզմը։ Չի գործում սխալների կանխարգելման որևէ մեխանիզմ։ Չկա ոչ մի երաշխիք, որ այս մեկը վերջինն է, ու վաղը չի լինի ավելի կոպիտ մի նոր սխալ։ Սա համատարած անորոշության և ճնշող տագնապայնության աղբյուր է։
Չինաստանի իշխանությունները մոտավորապես 48 հազար բնակիչների են տարհանել երկրի հարավի Գուանսի-Չժուանի ինքնավար շրջանում տեղացած հորդառատ անձրեւների պատճառով:
Ն.Փաշինյանը հրահանգեց՝ այդ ժապավենը հանել, ոստիկանության նորմալ արգելափակոցներով փակել. «Ամոթ ա: Ենթադրենք՝ այդ այգին Երևանի ժամանակակից նորաբաց այգի է, մարդը գալիս է, տեսնում օգտագործած, կամ թեկուզ չօգտագործած ժապավենով փաթաթած արձանը: Կներեք, լավ, քթի ծակ չունե՞ն»:
ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովը (ՄԻՀ) Թուրքիային 180 օր ժամանակ է տվել, որպեսզի ազատ արձակի 2017թ. Մալայզիայից Թուրքիային հանձնված երկու անձի: Նրանք ձերբակալվել են երկրում ահաբեկչական համարվող «Ֆեթուլլահական կազմակերպությանը» անդամակցելու մեղադրանքով:
Այսօր կառավարությունը հաստատեց բնակչության սոցիալական կամ հատուկ խմբերի և այն հիվանդությունների ցանկերը, որոնց դեպքում դեղերը շահառուներին հատկացվում են դրանց արժեքի լրիվ կամ մասնակի փոխհատուցմամբ:
Վենեսուելայի իշխանություններն ու ընդդիմությունը պայմանավորվածությունների չեն հասել Օսլոյում կայացած հերթական հանդիպմանը:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲԸ-ի աշխատակցի նկատմամբ ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել 1986թ. ծնված քաղաքացուն:
Վաշինգտոնը մտադիր է շարունակել ճնշումը Թեհրանի վրա, որպեսզի ստիպի Իրանի իշխանություններին բանակցություններ վարել նոր համապարփակ համաձայնագիր կնքելու շուրջ, որը կխոխարինի իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին:
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հենց նոր տեղեկացա, որ Հյուսիս-Հարավի Աշտարակ-Ուջան հատվածը փակել են շինարարական ընկերությունները, որոնց կատարած աշխատանքի համար սեպտեմբերից գումարներ չեն վճարվել։
Այսօր կառավարության նիստի սկզբում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Հայաստանի վիճակագրական կոմիտեի հրապարակած ապրիլ ամսվա մակրոտնտեսական ցուցանիշներին:
«Ինչպես նաև առաջարկվում է միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորող բոլոր քաղաքացիներին, որոնք զինապարտ են տրամադրել տարկետում մինչև ուսումնառության ավարտը»։
ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին մեղադրել է օրենքների եւ ժողովրդավարության խախտման մեջ։
«Ազատ հայրենիք» կուսակցությունը դատապարտում է ցանկացած չճշտված և չհիմնավորված հայտարարության տարածումը, որով հատկապես փորձ է արվում արատավորել մարդու բարի համբավն ու անունը:
Ոստիկանները բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության շղթա։
Մայիսի 28-30-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարածքում նկատված օձերի վերաբերյալ:
Մոսկվայից Յակուտսկ թռիչքի ժամանակ S7 ավիաընկերության Boeing-737 ինքնաթիռը հարկադրված վայրէջք է կատարել: