
Երևան-Մինսկ չվերթի հաշվառումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել ՌԴ քաղաքացի

«Հետախուզում-2019» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում մայիսի 30-ին, ժամը 04.00-ին, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Երևան-Մինսկ չվերթի հաշվառումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել ՌԴ քաղաքացի 29-ամյա Ռոման Օ.-ն, որը մայիսի 7-ից ՌԴ Վոլգոգրադի մարզի Վոլգոգրադ քաղաքի ՆԳՎ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 288.1 հոդվածի 1-ին մասի (թմրամիջոցների, հոգեմետ նյութերի կամ դրանց նման օրինակների ապօրինի արտադրության վաճառքի կամ առաքմամբ զբաղվելու) մեղադրանքով: