
«Գործն ամբողջությամբ բացահայտված է, շրջանակը պարզ է, որևէ դավադրություն ման գալ պետք չէ». Արթուր Վանեցյանը՝ Սամվել Բաբայանի գրասենյակի հայտարարության մասին

«Գործն ամբողջությամբ բացահայտված է, շրջանակը պարզ է, որևէ դավադրություն ման գալ պետք չէ, դա երկու խումբ անձանց միջև ֆինանսական հարցերի պարզաբանման արդյունքում ծագած վեճ է»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ խոսելով Սամվել Բաբայանի կողմանկիցների մեքենայի վրա հարձակման մասին:
Ըստ նրա՝ շուտով կտարածվի այդ մասին մամլո հաղորդագրություն՝ ոստիկանության ու ԱԱԾ համատեղ աշխատանքի վերաբերյալ:
Անդրադառնալով ֆեյքերի դեմ պայքարին՝ Ա.Վանեցյանը նշեց, որ գործընթացը մշտապես շարունակվում է, եթե կլինեն համացանցում հանցակազմ պարունակող նյութեր տարածողներ, ԱԱԾ-ն կզբաղվի: