«Ուրախ եմ, որ ապրիլին 9.9% աճ ենք արձանագրել». Նիկոլ Փաշինյան
Այսօր կառավարության նիստի սկզբում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Հայաստանի վիճակագրական կոմիտեի հրապարակած ապրիլ ամսվա մակրոտնտեսական ցուցանիշներին:
«Առաջին 4 ամսվա տվյալներով՝ Հայաստանում տնտեսական իրավիճակի զարգացումը տեղի է ունենում դրական և լավատեսական դինամիկայով: Ըստ հրապարակված տվյալների՝ ապրիլին տնտեսական ակտիվության ցուցանիշը 9.2% է, և եթե այն համադրում ենք առաջին եռամսյակի արդեն ամփոփված ցուցանիշի հետ՝ ՀՆԱ-ն 7.1% աճ, սա հիմք է տալիս ասելու, որ տնտեսությունն ունի լավ տրամադրություն և մեր խնդիրն է հասցեական և ճիշգրիտ կապիտալ ծախսերի միջոցով խթանել այս լավ տրամադրությունը և, ի վերջո, կարողանալ ավելի լավ ցուցանիշների հասնել»,- ասաց Ն.Փաշինյանը:
Նրա խոսքով՝ արդյունաբերական արտադրանքի ծավալը 13.2% է, շինարարության ոլորտում աճն ավելի քիչ է, քան սպասվում էր, բայց, համոզված է վարչապետը, ցուցանիշը կլավանա, որովհետև հիփոթեքային շուկայում տիրող իրավիճակը կբերի այդ արդյունքի:
Փաշինյանի կարծիքով՝ իրենք ճիշտ քաղաքականություն են վարում, որ հիփոթեքային կամ շինարարական ծրագրերը չեն կապում կոնկրետ շինարարի հետ և շուկան ինքն է կարագավորում:
Վարչապետը նշեց, որ առևտուրն աճել է 9%, ծառայությունները՝ 16.2%: Արտահանումը, ըստ նրա, ամենաուրախալին է, քանի որ մեկ ամիս առաջ աշխատանքային քննարկում էին արել արտահանման իրավիճակի հետ կապված և որոշակի մատհոգիչ միտումներ կային.
«Ուրախ եմ, որ ապրիլին 9.9% աճ ենք արձանագրել: Նաև միջին անվանական աշխատավարձերի որոշակի դինամկիկա ունենք, որն ավելի դրական կդառանա առաջիկայում ու մասնավոր հատվածում ևս ավելի շոշափելի կնկատվի: Սա մեր համար առաջիկա ժամանակահատվածի համար պետք է լինի առանցքային խնդիրներից մեկը»:
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանի խոսքով՝ ՊԵԿ-ի հետ ամենօրյա սկզբունքով հետևում են առկա թվերին և 9.9% արատահանումը հնարավոր է աառաջիկայում որոշ ճշտումների արդյունքում մի փոքր բարելավում ունենա:
Ավելի ուշ հասած տեղեկություններով՝ ճգրտումները նախարարը նորմալ է համարում: Ըստ այդմ՝ արտահանման աճը նույնիսկ 14.7% կարող է լինել:
Տ.Խաչատրյանը նշեց, որ խոշոր պատրաստի արտադրանք թողարկող ընկերությունը որոշ սանկցիաների հետ կապված նախորդ մարտ-ապրիլին որոշակի դժվարություններ է ունեցել, սակայն սկսել է վերականգնել դիրքերը, և ապրիլին 44% աճ է ունեցել, և ակնկալվում է, որ տարվա ընթացքում էական աճ կունենա: Ծխախոտը, ըստ Տ.Խաչատրյանի, անցած երեք ամսում նվազումը ապրիլ-մայիս ամսվա արդյունքով կվերականգնվի և հաջորդ ամիսներին արտահանելի աճ կլինի:
Տ.Խաչատրյանը նշեց, որ ոսկերչական ոլորտում նախորդ տարիների որոշակի նվազում եղել է, բայց այս տարի 4 ամիսներին 14 մլն դոլարի արտադրանք է եղել, որը 68% ավելի է նախորդ տարվա համեմատ:
«Աճի և ընդլայնման պոտենցիալ ունի շոկոլադի արտադրանքը, որ 4 ամսում 5 մլն ԱՄՆ դոլար է կազմել, աճը՝ 34%»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ գինիները ևս որոշակի դժվարություններ ունեին, սակայն ապրիլին 11% աճ կա:
Նրա խոսքով՝ լեռնահանքային ոլորտի արտադրանքը, Թեղուտի բացակայությամբ, նաև միջազգային շուկայում գների անկման պատճառով 15% ցածր է, քան նախորդ տարվա համեմատ:
Տ.Խաչատրյանը նշեց, որ ծառայությունների 16.2% աճն իր մեջ պարունակում է երկու բաղադրիչ, որ տնտեսության հետագա հետաքրքիր ընթացքի մասին են վկայում՝ տուրիզմ և սննդի ծառայությունները 23.5% աճ ունեն, ոչ պակաս կարևոր է ֆինանսական և ապահովագրական ծառաությունները՝ 20%:
«Տնտեսությունը լավատեսական տրամադրություններ ունի, և այս թվերը պետք է իրենց ազդեցությունը թողնեն առաջիկա ցուցանիշների վրա»,- ասաց նախարարը:
Ն.Փաշինյանը խոստովանեց, որ նախորդ ամիսներին շատ կենտրոնացած էին տնտեսության վրա, դա պետք է չթուլացնել և այլ ոլորտներում առկա խնդիրները ևս ուծել. «Ամբողջական բարեփոխումները շատ կարևոր են, որ տնտեսության լավ տրամադրությունը փոխակերպվի զարգացման կայուն փուլի»: