
ԱԳՆ-ն չի մեկնաբանում Միհրան Պողոսյանին քաղաքական ապաստան տալ-չտալու լուրերը. «Փաստինֆո»

Արտաքին գործերի նախարարությունը չի մեկնաբանում ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին քաղաքական ապաստան տալ-չտալու վերաբերյալ լուրերը։
«Փաստինֆո»-ն կապ հաստատեց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի հետ, ով մեր հարցին ի պատասխան՝ ասաց. «Այդ հարցով իրավասու մարմինը Դատախազությունն է, եւ իրենք պետք է հանրային դաշտում մեկնաբանությամբ հանդես գան»։
Հիշեցնենք, որ մամուլում տեղեկություններ են տարածվել, որոնց մի մասի համաձայն՝ Միհրան Պողոսյանին քաղաքական ապաստան է տրվել, մյուս մասի համաձայն՝ նշանակվել է տնային կալանք, մինչ կլուծվի արտահանձնման գործընթացը։