Բաժիններ՝

Վենեսուելայի իշխանություններն ու ընդդիմությունը պայմանավորվածության չեն հասել Օսլոյի հանդիպմանը

Վենեսուելայի իշխանություններն ու ընդդիմությունը պայմանավորվածությունների չեն հասել Օսլոյում կայացած հերթական հանդիպմանը: Այդ մասին հայտնել է Ազգային ասամբլեայի խոսնակ Խուան Գուայդոյի հաղորդակցությունների կենտրոնը:

«Հանդիպումն ավարտվեց առանց պայմանավորվածությունների: Մենք շնորհակալ ենք Նորվեգիայի կառավարությանն այն քաոսի հաղթահարմանն աջակցելու նրանց կամքի համար, որում գտնվում է երկիրը: Մենք պատրաստ ենք շարունակել (աշխատել) նրանց հետ միասին»,-հավելել են կենտրոնում:

Նորվեգիայի կառավարությունը մայիսի 29-ին հայտնել է Վենեսուելայի իշխանությունների ու ընդդիմության միջեւ Օսլոյում ընթացող բանակցություններում արձանագրված առաջընթացի մասին: Հաղորդագրության մեջ նշվում է, որ «կողմերը դրսեւորել են իրենց պատրաստակամությունը՝ առաջ շարժվել այս երկրի համար համաձայնեցված եւ կառուցողական լուծման որոնումներում, ինչը ներառում է քաղաքական, տնտեսական եւ ընտրական թեմաներ», հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031