Համազգային թատրոնի տնօրեն է ընտրվել Արման Նավասարդյանը
Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի տնօրեն է ընտրվել թատրոնի դերասան և տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արման Նավասարդյանը: Ընտրությունն անցկացվել է մայիսի 30-ին ՀՀ մշակույթի նախարարությունում:
«Պատասխանել եմ ինձ տրված հիսուն հարցի: Բոլոր ներկաներն ինձ կողմ են քվեարկել»,-«Արմենպրես»–ի թղթակցի հետ զրույցում նշեց Նավասարդյանը:
Նավասարդյանից բացի, մրցույթին մասնակցելու հայտ էր ներկայացրել թատրոնի դերասան Ստեփան Ղամբարյանը, սակայն վերջինս տեղեկացրել է, որ ինչ-ինչ խնդիրներ են առաջացել, և ինքը չի կարող մասնակցել մրցույթին: