
Չինաստանում տասնյակ հազարավոր մարդկանց են տարհանել հորդառատ անձրեւների պատճառով

Չինաստանի իշխանությունները մոտավորապես 48 հազար բնակիչների են տարհանել երկրի հարավի Գուանսի-Չժուանի ինքնավար շրջանում տեղացած հորդառատ անձրեւների պատճառով: Այդ մասին հայտնել է «Սինհուա» գործակալությունը:
Տեղի արտակարգ ծառայությունների տեղեկատվության համաձայն, անձրեւները հեղեղումներ են առաջացրել 30 շրջանում եւ ինը քաղաքում:
Նշվում է, որ ընդհանուր առմամբ աղետի գոտում են հայտնվել ավելի քան 354 հազար մարդ, մոտավորպես 48 հազար բնակիչների տարհանել են ավելի անվտանգ շրջաններ: Առավել շատ տուժած Տյանդեն շրջանում տարերքը ոչնչացրել է 2,7 հազար հեկտարից ավելի գյուղատնտեսական հանդակներ եւ վնաս հասցրել 600-ից ավելի տների, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: