Բաժիններ՝

Փոխոստիկանապետը տեղյակ չէ՞, որ հայտնի է, թե ով է կոտրել Երևանի նոր բացված այգու երեխայի արձանը

Այսօր ՀՀ կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Երևանի նորաբաց այգում գտնվող արձանի խնդրին, որը երկու օր առաջ կոտրվել էր: Ն. Փաշինյանը՝ դիմելով փոխոստիկանապետ Հոսհաննես Մովսիսյանին, հետաքրքրվեց՝ արդյո՞ք առկա տեսախցիկների միջոցով հայտնաբերել են կոտրողին:

Հ.Մովսիսյանն էլ պատասխանեց, թե տեսախցիկները ֆիքսել են, բայց դեռ ոստիկանությունը դետ չի հայտնաբերել այդ մարդուն:

«Շատ վատ է, տեսախցիկ կա, չեք հայտնաբերել: Բա որ տեսախցիկ չլինի, ի՞նչ եք անելու: Արագ հայտնաբերեք»,- վրդովված հայտարարեց վարչապետը:

Մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանը տեղեկացրեց, որ նախարարությանը պետք է դիմեն՝ արձանը վերանորոգելու թույլտվություն ստանալու համար:

Ուշագրավ է, որ ո՛չ ՀՀ փոխոստիկանապետը, ո՛չ էլ Մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանը տեղյակ չեն, որ արձանը վնասողը վաղուց հայտնի է:

Համենայնդեպս, «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի տնօրեն Արամ Ղազարյանը հայտարարել էր, որ մայիսի 28-ի երեկ երեկոյան՝ մարդաշատ ժամանակ, մի երիտասարդ տղա, այգում վազելիս, ոտքի ուժեղ հարվածով պատահաբար հարվածել է նավակով տղայի արձանի ձեռքին, ինչի արդյունքում արձանի ձեռքը՝ երկաթի զոդման հատվածից պոկվել է:

«Հավաստիացնում ենք, որ արձանը բրոնզաձույլ է և պատրաստված է բրոնզաձույլ արձանների պատրաստման դասական տեխնոլոգիայով՝ կվարցեավազի օգտագործմամբ: Արձանն արդեն իսկ հանվել և տեղափոխվել է ռեստավրացիայի՝ մասնագետների խմբի կողմից, և արդեն մայիսի 31-ի առավոտյան արձանը նորից կտեղադրվի այգում և նույն հատվածում: Ռեստավրացիայի ընթացքում զոդումն իրականացվելու է էլ ավելի ուժեղ ամրացմամբ, որպեսզի հետագայում անգամ նման շատ ուժեղ հարվածների դեպքում խնդիրը չկրկնվի: Ամեն դեպքում կոչ ենք անում, որպեսզի այգու այցելուներն երեխաների արձանների վրա չբարձրանան. արձանները նախատեսված չեն ոչ հարվածներ ընդունելու և ոչ էլ մարդկային ծանր քաշին դիմանալու համար»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս