«Կոչ անողներն առաջինն իրենք իրենց լրագրողներին թող կարգի հրավիրեն, որ կարողանա լրագրողը լիարժեք, հարգարաժան մարդուն հարցը տալուց, ոչ թե ես խուսափում եմ հարցերից, բայց լրագրողը պետք է հասկանա, որ ինքը վիրավորական դիմում է մարդուն, ես դեռ իմ վրա զարմանում եմ՝ ո՞նց իրեն այդքան կոռեկտ պատասխանեցի»:
Կինոգործիչների միությունում մայիսի 30-ին կազմակերպվել է սցենարիստների միավորման անդամների հետ հանդիպում, որը նախաձեռնել էր ՀՀ կրթության և գիտության նախարարությունը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային նախաճաշ է ունեցել ԵԽ քարտուղարության Մարդու իրավունքների հարցերով գլխավոր տնօրեն Քրիստոս Ջակումոպուլոսի գլխավորությամբ Հայաստան ժամանած Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան առաքելության անդամների հետ:
Այսօր աշխարհասփյուռ հայության համար ժամանակի հրամայական է դարձել ՀԱՅԱՍՏԱՆ – ԱՐՑԱԽ – ՍՓՅՈՒՌՔ եռամիասնության ներդաշնակ գործունեության անհրաժեշտությունը, որի առկայության պայմաններում է միայն հնարավոր դիմակայել մեր ժողովրդի առաջ ծառացած մարտահրավերներին, հետամուտ լինել Միացյալ և հզոր Հայաստանի ստեղծմանը:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարինե Թուխիկյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հաստատեց, որ առաջարկ է եղել զբաղեցնել Կրթության և մշակույթի միավորված նախարարության փոխնախարարի պաշտոնը և ինքը մանդատից հրաժարվելու դիմում է գրել:
Հաստատվել է, որ Ալբերտ Հ.-ն 2018թ. դեկտեմբերի 30-ից առ այսօր գտնվում է ԱՀ ոստիկանության ՔԿՎ քննչական մեկուսարանում որպես ամբաստանյալ:
Թուրքմենստանի նախագահ Ղուրբանղուլի Բերդիմուհամեդովը ԱՊՀ-ի բոլոր երկրների պատվիրակություններին հրավիրել է Կասպյան տնտեսական առաջին համաժողովին, որը կկայանա 2019 թվականի օգոստոսի 12-ին Թուրքմենբաշի քաղաքում։
Մայիսի 30-ին, ժամը 20.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում է ստացվել, որ «կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության են դիմել 3 երիտասարդ:
ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների և ԱԱԾ աշխատակիցների համատեղ օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումների արդյունքում, պարզվել են խուլիգանությունը կատարելու մեջ կասկածվող անձանց ինքնությունը։
Մեքսիկայի պատվիրակությունը՝ արտաքին գործերի նախարար Մարսելո Էբրարդի գլխավորությամբ, մայիսի 31-ին բանակցելու է ուղեւորվում ԱՄՆ՝ նպատակ ունենալով կարգավորել մաքսատուրքերի հետ կապված իրադրությունը:
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 60-ամյա տղամարդու կողմից Նորամարգ գյուղի բնակիչների նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ:
Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը եւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը երկկողմ հանդիպում կանցկացնեն G20-ի գագաթնաժողովում, որը հունիսի 28-29-ը տեղի կունենա Օսակայում:
Ռուսաստանի ավիացիոն մաքսատների ղեկավար անձնակազմը մայիսի 29-30-ն աշխատանքային այցով Երևան է ժամանել:
168.am-ին փոխանցված տեղեկությունների համաձայն՝ իրականում Սամվել Բաբայանի համակիրներին հետապնդող մեքենաներում եղել են մարդիկ, ովքեր Սամվել Բաբայանի հետ փողային խնդիրների մեջ են երկար ժամանակ:
Ռուսաստանը կողջուներ բանակցություններն ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ, բայց չի պարտադրելու իր միջնորդական ծառայությունները:
Հյուսիսային Կորեայի Պետական խորհրդի՝ ԱՄՆ-ի գործերով հատուկ ներկայացուցիչ Կիմ Հեկ Չհոլին մահապատժի են ենթարկել հանրապետության առաջնորդ Կիմ Չեն Ունի եւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի անհաջող բանակցություններից հետո:
Արաբական երկրները Մեքքայում Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի անդամների գագաթնաժողովի արդյունքներով հայտաարարել են, որ հաստատակամ են պաշտպանելու տարածաշրջանի կայունությունն ու անվտանգությունը եւ դատապարտել են Իրանի կողմից հնչող սպառնալիքները։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մեկնել է երկօրյա արձակուրդ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հունիսի 10-ից 5-տոկոսանոց մաքս է սահմանում Մեքսիկայից ներկրվող բոլոր ապրանքների վրա՝ սահմանին ծագած ճգնաժամի պատճառով:
Մեր տեղեկություններով, «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրի մասով հարուցված քրեական գործի շրջանակներում երկուշաբթի օրը քննչական մարմինները խուզարկություն են կատարել տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի եղբոր՝ ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Հակոբ Բեգլարյանի տանը կից տարածքում գտնվող ավտոտնակում։
Սամվել Բաբայանի համակիրների հետապնդման գործն ամբողջությամբ բացահայտված է, հայտարարել է ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը լրագրողների հետ զրույցում՝ մայիսի 30-ին Բաբայանի գրասենյակի տարածած արդեն հայտնի հաղորդագրության կապակցությամբ:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին հարցրինք` տեղեկություններ կան, որ ոչ այնքան փոխվարչապետ Տիգրան Ավինյանի, որքան «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի ղեկավար տիկին Աննա Հակոբյանի հետ են Ձեր տարաձայնությունները՝ ծխախոտի «ինդուստրիայի», բարեգործական գումարներ «կորզելու» անթույլատրելի պրակտիկայի շուրջ
Արցախի նախկին վարչապետ, «Ազատ Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արայիկ Հարությունյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անդրադարձել է հարցին, որ որպես թեկնածու առաջիկա նախագահական ընտրություններում իրեն սատարելու է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Երեւանի քաղաքապետարանը, որը որոշել է «Սանիթեքին» դուրս մղել աղբահանության եւ սանմաքրման ասպարեզից ու այդ նպատակով 5 հատ «ԿամԱԶ» աղբահավաք մեքենա է ձեռք բերել, որ համայնքային կառավարման հիմնարկի միջոցով իրականացնի աղբահանությունը, այժմ հաջորդ խմբաքանակի «ԿամԱԶ»-ների «գինն» է որոշել գանձել «Սանիթեքից»։
ՀՀ ազգային ժողովում շարունակվում է հերթական քառօրյա նիստը:
ՀՀ ԱԺ-ն հերթական անգամ չընտրեց Սահմանադրական Դատարանի դատավոր:
Ըստ Հայաստանում ՌԴ դեսպանատան մեր աղբյուրի՝ վերջին շրջանում հաճախակիացել են արագացված կարգով ՌԴ քաղաքացիություն ստանալու նպատակով նախկին եւ ներկա պաշտոնյաներից ստացվող դիմումները:
Հունիսի 1-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զանգահարելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ նրան ծննդյան տոնի առթիվ շնորհավորելու համար:
Կառավարությունում հունիսի կեսերին սպասվող կադրային փոփոխությունների շրջանակում սպասվում են մի շարք մարզպետների պաշտոնանկություններ:
Ասում են, թե իշխանության առաջին դեմքի մակարդակով շատ ծանր են տարել «Գելափի» հարցումը, ըստ որի` երկու ուժայինները` Տոնոյանն ու Վանեցյանը, անչափ բարձր ռեյտինգ ունեն: