Բաժիններ՝

««Պատիվ ունեմ» ծրագրի նվազագույն 3 տարին կդառնա 2 տարի. Օրենքի նախագիծն ԱԺ-ում է

ԱԺ-ում հերթական քառօրյա նիստում քննարկվում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու  վերաբերյալ օրենքի նախագիծը։

Ըստ նախագծի, հստակեցվում է պարտադիր զինծառայության զորակոչի և պայմանագրային զինվորական ծառայության կազմակերպման, զինծառայողների և նրանց հավասարեցված անձնանց սոցիալական երաշխիքների ապահովման հետ կապված մի շարք հարաբերությունները։

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը մանրամասնելով նախագծի որոշ կետեր՝ նշեց, որ նախագծով նախատեսված է պայմանագրային զինածառայություն անցնելու ժամկետները և սահմանվում պայմանագրային ծառայության ընդունվելու տարիքը՝ 36-40 տարեկան։ Նախագծով առաջարկվում է նաև «Պատիվ ունեմ» ծրագիրն այսօր գործող նվազագույն 3 տարվա փոխարեն դարձնել 2 տարի։

«Ինչպես նաև առաջարկվում է միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորող բոլոր քաղաքացիներին, որոնք զինապարտ են տրամադրել տարկետում մինչև ուսումնառության ավարտը։

Նախատեսում է, որ միաժամանակ զորակոչվող եղբայրների կողմից նույն զորամասում ծառայության նշանակվելու ցանկության դեպքում, վիճակահանությանը մասնակցի մեկ եղբայրը»,- ասաց Գ. Բալայանը։

Հարցին՝ ինչո՞ւ են որոշել «Պատիվ ունեմ» ծրագրով նախատեսված 3 տարին կրճատել մեկ տարով, պաշտպանության փոխնախարարը պաատսխանեց, որ հետազոտությունները, նաև այդ ծրագրում ներգրավվածությունը ցույց են տվել, որ հստակեցման կարիք ունեն այն կառուցակարգերը, որոնցով հիմա առաջնորդվում են։

«Ավելի դրական արդյունքի ակնկալիքով, գրավչությունը բարձրացնում ենք, բայց խստացնում ենք պայմանները։ Այսինքն՝ նախագիծն ընդունելուց հետո, փոփոխություններ կկատարվեն կառավարության ենթաօրենսդրական ակտերում և պայմանները կհրապարակվեն»,- շեշտեց Գաբրիել Բալայանը։

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս