
Մոդին նշել է Հնդկաստանի նոր կառավարության հանգուցային գերակայությունը

Հնդկաստանի նոր կառավարության հանգուցային գերակայությունը կդառնա հանրապետության միասնության եւ տարածքային ամբողջականության պահպանումը, ինչպես նաեւ ազգային անվտանգության շահերի պաշտպանությունը: Այդ մասին մայիսի 30-ին հայտարարել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին։
Հնդկաստանը հպարտանում է բոլոր այն տղամարդկանցով ու կանանցով, որոնք իրենց կյանքը տվեցին հանուն պարտքի կատարման… Մեր կառավարությունը հնարավոր ամեն բան կանի, որպեսզի պահպանի Հնդկաստանի միասնությունն ու տարածքային ամբողջականությունը: Ազգային անվտանգությունը մեր գերակայությունն է»,-ասել է Մոդին Նյու Դելիում Ազգային զինվորական հուշահամալիր կատարած այցելության ժամանակ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: