ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժել է նախաքննության ընթացքում ՀՔԾ պետի կողմից ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անմեղության կանխավարկածի խախտման գործով առաջին ատյանի դատարանի որոշման դեմ ներկայացված գլխավոր դատախազության բողոքը։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ Ռ. Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանից։
Եվրո-2020-ի ընտրական J խմբի 5-րդ տուրի Հայաստան-Իտալիա խաղը կսպասարկի Գերմանիայի մրցավարական անձնակազմը՝ Դանիել Զիբերտի գլխավորությամբ:
Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, Արցախի Հանրապետությունը տոնում է իր անկախության հռչակման 28-րդ տարեդարձը։ Այն դժվարին տարիներին, երբ անիրական էր թվում հայկական անկախ պետության ստեղծումը, անկոտրում արցախցին արեց այն, ինչի մասին երազում էր յուրաքանչյուր հայ: Այսօր ազատ Արցախը կայացած լուրջ պետություն է, որը կարողանում է իր խոսքն ուղղել աշխարհին և համախմբել ամբողջ հայությանը: Դրա ականատեսը եղանք Համահայկական ամառային 7 -րդ խաղերի ժամանակ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է Պոլսո հայոց պատրիարքական փոխանորդ, եպիսկոպոս Սահակ Մաշալյանի և Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Պետրոս Շիրինօղլուի հետ:
Այսօրվանից սկսած սակայն ակնհայտ է նաև, որ Ձեր հայտարարությունների մյուս մասը ևս չի համապատասխանում իրականությանը, քանի որ ներկա պահի դրությամբ Երևանի քաղաքապետարանը ընդհանուր առմաբ երկու պայմանագրերի շրջանակներում պակաս է վճարել ավելի քան 330 000 000 ՀՀ դրամ գումար՝ խախտելով պայմանագրով սահմանված վճարման ժամկետները:
«Ես այս բուհի շրջանավարտ եմ, 13 տարի աշխատել եմ այս բուհում, որից հետո, արդեն 14 տարի է՝ աշխատում եմ Ֆրանսիական համալսարանում, պարբերաբար հաճախել եմ բուհ, վերջին 3 տարիներին եղել եմ մագիստրատուրայի պետական հանձնաժողովի նախագահը, ծանոթ եմ կադրերին, ծանոթ եմ ուսանողներին, ծանոթ եմ խնդիրներին և ունեմ լուծումների իմ տարբերակները»:
74 տարեկանում մահացել է սփյուռքահայ երգիչ Ադիս Հարմանդյանը:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության նախագահ տիար Բակո Սահակյանին և հավատավոր ժողովրդին Հանրապետության օրվա առիթով:
Կահիրեում մահացել է Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կիրպիչենկոն:
««Էլարդ» ընկերության կողմից ներկայացված հաշվետվությունը կարդալով՝ տեսնում էինք բազմաթիվ խնդիրներ, ինչը նաև վերհանվեց տեսակոնֆերանսի ժամանակ՝ վարչապետի ներկայությամբ: Սա բավարար էր, որ հասկանայինք՝ հարցին պետք է նաև այլ տեսանկյուններից նայենք՝ հասկանալու համար իրողությունը: Կառավարությունն այդ գործընթացի մեջ է: Վստահ եմ՝ կառավարությունն Ամուլսարի հարցով շատ ավելի արդյունավետ որոշման կհանգի»:
Դժվար է կռահել, թե արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը գիտակցում է, թե, նման մի «անմեղ» գրառմամբ, բացի պատմական ու իրավական փաստերի անթույլատրելի ու հակահայ աղավաղումից, ինչ մեծ հարված է հասցնում հայկական կողմերի բանակցային դիրքերին, և ինչպես այն կարող է օգտագործվել Ադրբեջանի կամ միջնորդ համանախագահների կողմից նույն բանակցային գործընթացում:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոսել է ԱՄՆ-ի հետ Սիրիայի հյուսիսում՝ Եփրատ գետի արևելյան շրջաններում, անվտանգ գոտի ստեղծելու ուղղությամբ իրականացվող աշխատանքների մասին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆրանսիական Nouvelle d’Arménie ամսագրին տված հարցազրույցում անդրադարձել է նաև Արցախի հետ հարաբերություններում նկատվող սառնության ու Արցախի իշխանությունների հետ տարաձայնությունների մասին հարցին:
Դժվարին մաքառումով ու տասնամյակների պայքարի գնով ձեռք բերված անկախությունը պահպանելով ՝ հայկական երկրորդ հանրապետությունն այսօր աշխարհին ներկայանում է որպես ժողովրդավարական ու զարգացող երկիր, արցախցին շարունակում է ստեղծել ու արարել հայրենի հողում, կերտել մարտունակ ու օր օրի հզորացող բանակ:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք վնասվածքները ստացել են աշխատավայրում՝ խառնիչը պտտվելու ժամանակ առաջացած բոցի հետևանքով:
Սեպտեմբերի 2-ի ցերեկը, 5-7-ը շրջանների զգալի մասում, 3-4-ն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ:
Նիստի հենց սկզբին Կանոնադրության 57-րդ կետը փոփոխության ենթարկելու վերաբերյալ առաջարկ արվեց, ըստ որի՝ Ֆակուլտետի դեկան կարող է ընտրվել դոցենտի, պրոֆեսորի գիտական կոչում և (կամ) գիտությունների թեկնածուի կամ դոկտորի գիտական աստիճան ունեցող անձը:
«Դորիան» փոթորիկն առնվազն 13 հազար տուն է ավերել կամ վնասել Բահամյան կղզիներում:
Թուրքիայի զինված ուժերը, համագործակցելով Թուրքիայի ազգային անվտանգության ծառայության հետ, օդային հարձակում են իրականացրել Իրաքի հյուսիսային Հաքուրք շրջանի ուղղությամբ:
Փաշինյանը հետաքրքրվեց, թե պացիենտը արդյո՞ք իր գումարով դեղ ևս չպետք է առնի, Թորոսյանն ասաց՝ հիվանդանոցում՝ ոչ:
«Արցախի հարցում, գոնե բանակցային գործընթացում, ներկայիս իշխանություններն արձանագրել են միայն հետընթաց։ Առաջ քաշելով մի կարևոր տեսլական, որ Արցախը պետք է դառնա բանակցային գործընթացի մաս, իշխանությունները չկարողացան հասնել դրան։ Մինչև այժմ պարզ չեն այն քայլերը, որով Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղանի շուրջ»:
Իտալական «Ռոմա» ակումբը «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջի միջոցով ողջունել է Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին:
Եվրամիությունը վերջին հինգ տարում Ուկրաինային տրամադրել է օժանդակության տարբեր միջոցների՝ իր պատմության մեջ խոշորագույն փաթեթը:
«Զորեղ դիվանագիտություն, հզոր բանակ ունենալու համար անհրաժեշտ են միջոցներ, որ գեներացնում է մեր տնտեսությունը»,- ասել է նա՝ կարևորելով տնտեսության արդյունաբերական ու ՏՏ ոլորտի ճյուղերի զարգացման անհրաժեշտությունը, քանի որ նրա խոսքով, հնարավոր չէ կարգավորել ռազմական հակամարտությունը և աշխարհաքաղաքական բարդությունները՝ հենվելով միայն ծիրանի արտահանմամբ զբաղվող տնտեսության վրա:
Արցախի Հանրապետությունը 28 տարեկան է. 1991թ. սեպտեմբերի 2-ին ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանը հռչակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (ԼՂՀ) նախկին ԼՂԻՄ և Շահումյանի շրջանի սահմաններում:
Վիեննայի պետական օպերան չի չեղարկի օպերային երգիչ Պլաչիդո Դոմինգոյի ելույթները, որի նկատմամբ սեռական ոտնձգությունների մեղադրանքներ են առաջադրվել:
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին Հռոմի օդանավակայանում դիմավորել են բազմաթիվ լրագրողներ:
«Ապրիլյան քառօրյա պատերազմը շատ անգամներ է փորձ արվել օգտագործել քաղաքական դիվիդենտներ շահելու համար, ընդհուպ՝ միտումնավոր շրջանառության մեջ են դրվել այնպիսի վտանգավոր թեզեր, որոնք, թերևս, աշխատեցին միայն այդ օրերին, երբ մարդկանց ուշադրությունը միայն մեկ ուղղությամբ էր կենտրոնացված, որոշակի իմաստով կար նաև ինֆորմացիոն սով»:
Հարցին՝ արդյո՞ք հնարավոր է միաժամանակ լինել ե՛ւ Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցը ե՛ւ պաշտպանել արեւմտյան արժեքները, Նիկոլ Փաշինյանը պատասխանել է պատմության օրինակներով՝ հիշելով Եվրոպական երկրների ու Ռուսաստանի հետ բանակցող Իսրայել Օրու և երիտասարդներին Եվրոպա ուսանելու ուղարկող ռուսական կայսր Պետրոս Մեծի օրինակները։
Սեպտեմբերի 2-ին ԱՄՆ-ում առնվազն 1054 չվերթ է չեղարկվել «Դորիան» փոթորկի մոտենալու կապակցությամբ: