Բաժիններ՝

«Չի բացառվում, որ հետագայում ևս կլինեն քրեական գործեր». ՀՖԿՍՊԻ ռեկտորի ժ/պ

«Ես այս բուհի շրջանավարտ եմ, 13 տարի աշխատել եմ այս բուհում, որից հետո, արդեն 14 տարի է՝ աշխատում եմ Ֆրանսիական համալսարանում, պարբերաբար հաճախել եմ բուհ, վերջին 3 տարիներին եղել եմ մագիստրատուրայի պետական հանձնաժողովի նախագահը, ծանոթ եմ կադրերին, ծանոթ եմ ուսանողներին, ծանոթ եմ խնդիրներին և ունեմ լուծումների իմ տարբերակները»,- այսօր «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի հայկական պետական ինստիտուտ» հիմնադրամի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար ընտրվելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց Դավիթ Խիթարյանը:

Խոսելով անելիքների մասին՝ նա հետևյալն ասաց. «Առաջին քայլը պետք է լինի, որ հավաքեմ ղեկավար կազմին, լսեմ իրենց տեսակետները: Բոլորդ գիտեք, որ շրջադարձային փուլում է գտնվում բուհը, կան քրեական գործեր, չի կարելի բացառել, որ հետագայում ևս կլինեն: Իմ խնդիրն է, որ մաքսիմալ անցնցում կատարվի, փորձեմ իմ տեսակետները բացատրել բուհի ղեկավար անձնակազմին, և եթե իրենք կիսեն իմ տեսակետները, բնականաբար, միասին կաշխատենք, եթե իրենց կարողությունները կբավարարեն»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս