Վերաքննիչը մերժել է Քոչարյանների անմեղության կանխավարկածի գործով դատախազության բողոքը. «Փաստինֆո»
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժել է նախաքննության ընթացքում ՀՔԾ պետի կողմից ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անմեղության կանխավարկածի խախտման գործով առաջին ատյանի դատարանի որոշման դեմ ներկայացված գլխավոր դատախազության բողոքը։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ Ռ. Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանից։
Նա նաև հավելեց, որ վերաքննիչ դատարանը մերժել է նաև ԱԱԾ-ի կողմից Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Սեդրակ Քոչարյանի անմեղության կանխավարկածի խախտման փաստն արձանագրելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ դատախազության ներկայացրած բողոքը։
«Առաջին ատյանի դատարանը երկու դեպքում էլ գտել է, որ առկա է անմեղության կանխավարկածի խախտում։ Երկու դեպքում էլ գլխավոր դատախազությունը վերաքննիչ բողոքներ է բերել և վերաքննիչ դատարան ներկայացված բողոքները մերժվել են»,-ասաց Հայկ Ալումյանը։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: