«Վստահ եմ՝ կառավարությունն Ամուլսարի հարցով շատ ավելի արդյունավետ որոշման կհանգի». Վարազդատ Կարապետյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վարազդատ Կարապետյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Ամուլսարի շահագործման խնդրին, քննչական խմբի ղեկաբար Յուրա Իվանյանի նկատմամբ նշանակված ծառայողական քննությանը, ասաց.

««Էլարդ» ընկերության կողմից ներկայացված հաշվետվությունը կարդալով՝ տեսնում էինք բազմաթիվ խնդիրներ, ինչը նաև վերհանվեց տեսակոնֆերանսի ժամանակ՝ վարչապետի ներկայությամբ: Սա բավարար էր, որ հասկանայինք՝ հարցին պետք է նաև այլ տեսանկյուններից նայենք՝ հասկանալու համար իրողությունը: Կառավարությունն այդ գործընթացի մեջ է: Վստահ եմ՝ կառավարությունն Ամուլսարի հարցով շատ ավելի արդյունավետ որոշման կհանգի»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30