
Անընդհատ գազավորված ըմպելիքներ խմելու դեպքում շաքարային դիաբետ, ճարպակալում և այլ հիվանդություններ են առաջանում

Հայաստանի սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանը հորդորում է զերծ մնալ գազավորված քաղցր ըմպելիքներից։
«Գազավորված ըմպելիքների մեջ օգտագործում են ասպարտամ կամ շաքարի այլ փոխարինիչներ, որոնք 180-200 անգամ ավելի քաղցր են, քան սովորական շաքարավազը: Այսինքն, 200 կիլոգրամի փոխարեն 1 կգ են օգտագործում, և պատկերացրեք, մարդու օրգանիզմում անընդհատ քաղց է առաջանում, ու դա անընդհատ խմելով՝ հասցնում են շաքարային դիաբետի, ճարպակալման և այլ հիվանդությունների: Մեր ազգաբնակչությունը մեղք է»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նախագահ Մելիտա Հակոբյանը:
Անի Կարապետյան