Բաժիններ՝

Բոնուչին Հայաստանի դեմ հեշտ հանդիպում չի ակնկալում

Ֆուտբոլի Իտալիայի ազգային թիմի ավագ Լեոնարդո Բոնուչիի կարծիքով Հայաստանի դեմ խաղը հեշտ չի լինի:

Լրագրողների հետ նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ Բոնուչին հիշեց Հայաստանի դեմ նախորդ խաղերը՝ վերհիշելով գրանցված արդյունքները: «Հիմա Հայատասանի հավաքականն այլ է: Նրանք շատ լավ խաղացին հույների դեմ նախորդ տուրի խաղում և ես վստահ եմ, որ նրանք առավել նվիրված կխաղան մեր դեմ, պետք է շատ կազմակերպված խաղ ցուցադրենք»,-ասաց նա:

Բոնուչին փաստեց նաև, որ տեղյակ է Հենրիխ Մխիթարյանի՝ «Ռոմա» տեղափոխության մասին: «Գիտեմ, որ Մխիթարյանը կխաղա Սերիա Ա-ում և կարծում եմ՝ նա այն ֆուտբոլիստներից է, ով կկարողանա շուտ հարմարվել Իտալիայի առաջնությանը»,-շեշտեց ֆուտբոլիստը:

Ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի առաջնության ընտրանակն փուլի հերթական տուրում սեպտեմբերի 5-ին Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարադաշտում Հայաստանի ընտրանին կհյուրընկալի Իտալիայի հավաքականին: Հանդիպումը կմեկնարկի 20:00-ին:

Մրցաշարային աղյուսակում այժմ առաջատար Իտալիան է, որն ունի 12 միավոր: Երկրորդ տեղում Ֆինլանդիան է 9 միավորով, իսկ Հայաստանի ընտրանին 6 միավորով 3-րդ տեղում է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս