
«Անգլիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը երազանքների աշխատանք է». Դեյվիդ Բեքհեմ

Անգլիայի հավաքականի նախկին ավագ Դեյվիդ Բեքհեմը հայտարարել է, որ ուրախ կլինի դիտարկել ազգային հավաքականը ղեկավարելու առաջարկը:
«Եթե ինձ առաջարկեին գլխավորել Անգլիայի հավաքականը, ապա ես կդիտարկեի նման հնարավորությունը: Ես կրքոտ անգլիացի եմ, ով հրապուրված է ազգային հավաքականով: Բայց արդյո՞ք ես լավը կլինեի մարզչի պաշտոնում:
Դա երազանքի աշխատանք է: Բայց հիմա Սաութգեյթն անհավանական աշխատանք է կատարում հավաքականում: Նա թիմին վերադարձրել է էներգիան և ուրախությունը: Երկրպագուները, այդ թվում՝ նաև ես, վայելում են հավաքականի խաղը»,- Բեքհեմին է մեջբերում The Statesman-ը՝ հղելով GQ ամսագրին:
44-ամյա Բեքհեմն Անգլիայի հավաքականի կազմում խաղացել է 1996-2009 թվականներին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը