Apple-ը ստեղծում է հավելված՝ կորցրած իրերը գտնելու համար
Փոքր աքսեսուարները կաշխատեն նոր հավելվածով, որը կփոխարինի Find My iPhone-ին:
Apple-ը մշակում է Bluetooth trackers, որը կարելի է միացնել բանալիներին, դրամապանակին և նման այլ անձնական իրերին՝ դրանք կորցնելու դեպքում: Այս մասին հայտնում է 91mobiles-ը
iOS 13-ում մասնագետները գտել են ընկերության նոր տրեկերի մասին ակնարկ: Այն կարող է միանալ տարբեր սարքերի և հետևել դրանց: Ըստ տեղեկությունների, ընկերությունը ցույց կտա նոր արտադրանքը iPhone 11-ի հետ միասին:
Հավելվածը թույլ կտա ձեզ նշել, թե ինչին է այն կցված: Ավելին, առարկայի գտնվելու վայրը կարող է դիտարկվել Locator հավելվածի միջոցով, որը կփոխարինի Find iPhone-ին iOS 13-ում: Երբ օգտագործողի և տրեկերի միջև հեռավորությունը չափազանց մեծանա, նա կստանա ծանուցում սմարթֆոնի վրա: Անտեղի ծանուցումները կանխելու համար հնարավոր կլինի կարգավորել «անվտանգ տեղերը»:
Հավելվածի միջոցով այլ iPhone-ների օգտատերեր կտեղեկացվեն սարքի գտնվելու վայրի մասին և կկարողանան տրամադրել կոնտակտային տվյալներ սեփականատիրոջ մասին: Սեփականատերն ինքը նույնպես կստանա հաղորդագրություն, եթե ինչ-որ մեկը գտնի իրեն պատկանող իրը:
Apple-ի հաջորդ շնորհանդեսը տեղի կունենա սեպտեմբերի 10-ին: Իր միջոցառման ժամանակ ընկերությունը պետք է ներկայացնի iPhone-ի նոր շարքը, նոր MacBook Pro 16-ը՝ նորացված ստեղնաշարով և փոքրիկ շրջանակներով, այն չափով նման կլինի 15 դյույմանոց տարբերակին: Կան նաև խոսակցություններ Apple Watch Series 5 ժամացույցների նոր սերնդի մասին:
Սիրարփի Աղաբաբյան