Բաժիններ՝

««Ռեալում» հեղափոխություն անելը հեշտ չէ». Կարվախալ

Այս ամառ վեց նոր ֆուտբոլիստներ միացան «Ռեալին», և ոմանք կարծում են, որ սա կազմի հեղափոխական փոփոխություն է: «Սերուցքայինների» պաշտպան Դանի Կարվախալը, սակայն, համաձայն չէ:

«Միշտ խոսակցություններ կան հեղափոխության մասին: Բայց այնպիսի թիմերում, ինչպիսին է «Ռեալը», որտեղ բոլորը ցանկանում են խաղալ, և որտեղից ոչ բոլորն են ցանկանում հեռանալ, հեշտ չէ դա անել:

«Մեր շարքերը համալրել են Ազարը, Միլիտաոն, Մենդին… Կարծում եմ՝ սա թիմի համար հզոր լրացում է»,- Կարվախալին է մեջբերում El Partidazo de COPE-ը:

Առաջին երեք տուրերում «Ռեալը» վաստակեց ընդամենը հինգ միավոր՝ չորս միավոր պակաս, քան առաջատար «Ատլետիկոն»:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս