Բաժիններ՝

«Հայաստանը խմբում երկրորդ տեղը գրավելու շանսեր ունի». Ռոբերտո Մանչինի

Ֆուտբոլի Իտալիայի ազգային թիմի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինիի կարծիքով Հայաստանի ընտրանին շանսեր ունի խմբում երկրորդ տեղը գրավելու համար:

Եվրո-2020-ի ընտրական փուլի Հայաստան-Իտալիա խաղից առաջ կայացած նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ Մանչինիին փաստեց, որ իր թիմը ի սկզբանե նպատակ է ունեցել հաղթելու խմբային փուլի բոլոր խաղերում:

«Հայաստանի հավաքականն այն ընտրանին է, որը իրենց ցույց տվեց վերջին երկու տուրերում: Եվ այն կապված է ընտրանու նոր մարզչի հետ: Նոր մարզչի գալու դեպքում ժամանակ է պետք թիմը վերաձևավորվելու համար»,-շեշտեց նա:

Մանչինիի կարծիքով խմբում Հայաստանի ընտրանին դեռևս շանսեր ունի պայքարելու երկրորդ տեղի համար:

Ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի առաջնության ընտրանակն փուլի հերթական տուրում սեպտեմբերի 5-ին Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարադաշտում Հայաստանի ընտրանին կհյուրընկալի Իտալիայի հավաքականին: Հանդիպումը կմեկնարկի 20:00-ին:

Մրցաշարային աղյուսակում այժմ առաջատար Իտալիան է, որն ունի 12 միավոր: Երկրորդ տեղում Ֆինլանդիան է 9 միավորով, իսկ Հայաստանի ընտրանին 6 միավորով 3-րդ տեղում է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս